Իսրայելցի նախկին ուսանողը Հայաստանում ծեծել է նախկին դասախոսներին

© PhotoУниверситет Айбусак
Университет Айбусак - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Երևանյան համալսարաններից մեկի նախկին ուսանող, Իսրայելի քաղաքացին ծեծել է համալսարանի երկու դասախոսի։ Այս տեղեկությունը հաստատեցին ՀՀ ոստիկանությունից։

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի — Sputnik. Երևանի «Հայբուսակ» համալսարանում նախկին ուսանող, Իսրայելի քաղաքացին վիճաբանել, ապա ծեծի է ենթարկել իր նախկին երկու դասախոսների։ Դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 29-ին։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից։

Ոստիկանության աշխատակիցները վիճաբանության 3 մասնակցին հրավիրել են բաժին, որտեղ պարզվել է, որ Իսրայելի քաղաքացին հարվածներ է հասցրել բուհի երկու աշխատակցի ուսերին և գլխին։

Թե ովքեր են եղել ծեծի ենթարկվածները, ոստիկանությունը չի հրապարակում, սակայն մամուլում առկա տեղեկություններով` նրանք «Հայբուսակ» համալսարանի ֆակուլտետներից մեկի դեկան ու փոխդեկանն են, իսկ Իսրայելի քաղաքացին` 29-ամյա Մոհամադ Աբեդալֆատտահ Աբո Ակելին:

Քննությունը շարունակվում է։

Լրահոս
0