Фон для радио  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Կարապետյան. «Տոնական օրերին մաքսատներում և առևտրային բանկերում կսահմանվի հերթապահություն»

© Sputnik / Asatur YesayantsКарен Карапетян
Карен Карапетян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Նախատոնական ու տոնական օրերին Հայաստանի մաքսային ստորաբաժանումներում ու առևտրային բանկերում կսահմանվի հերթապահություն։ Վարչապետ Կարապետյանն այս հանձնարարությունը տվել է կառավարության նիստում։
Կարեն Կարապետյան

Տոնական և նախատոնական օրերին կտրուկ ակտիվանում է արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող տնտեսավարողների գործունեությունը, ընդլայնվում են ներմուծման ու արտահանման ծավալներն ու հաճախականությունը։ Այս վիճակագրությունը հաշվի առնելով, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարեց մաքսային ծառայության ու բանկերի աշխատողներին սահմանել հերթապահության գրաֆիկ։

«Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է ապահովել տոնական և նախատոնական օրերին արտահանմամբ և ներմուծմամբ զբաղվող գործարարներին ու քաղաքացիներին մաքսային մարմնի, ինչպես նաև առևտրային բանկերի կողմից համապատասխան ծառայությունների մատուցումը, այդ թվում՝ մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային ձևակերպումները ժամանակին, առանց ընդհատումների և պատշաճ մակարդակով կազմակերպումը», — ասաց Կարեն Կարապետյանը։

Դեկտեմբերի 2-ից սկսած՝ մինչև հունվար ամսվա տոնական օրերի ավարտը, տնտեսվարողներին մատուցվող մաքսային ծառայությունների անընդհատությունն ու անխափանությունն ապահովելու նպատակով՝ շաբաթ, կիրակի և տոնական օրերին բոլոր մաքսատներում, ինչպես նաև առևտրային բանկերում կսահմանվի աշխատանքների կազմակերպման հերթապահություն՝ նախապես հաստատված աշխատանքային գրաֆիկին համապատասխան:

Լրահոս
0