Մաքսակետերն ու բանկերը կաշխատեն նույնիսկ Ամանորին

© Sputnik / Владимир Иванов / Անցնել մեդիապահոցАвтомобильный пункт пропуска "Верхний Ларс" открылся на грузино-российской границе
Автомобильный пункт пропуска Верхний Ларс открылся на грузино-российской границе - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Նախատոնական և տոնական օրերին մաքսային մարմիններն ու բանկերը պետք է անխափան աշխատեն, այդ թվում նաև հանգստյան օրերին։

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի — Sputnik. Հայաստանի մաքսակետերը պետք է անխափան աշխատեն նույնիսկ Նոր տարվա օրերին։ Այդ մասին կառավարության նիստի ժամանակ հայտնեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը։

«Անհրաժեշտ է ապահովել տոնական և նախատոնական օրերին արտահանմամբ և ներմուծմամբ զբաղվող գործարարներին ու քաղաքացիներին մաքսային մարմնի, ինչպես նաև առևտրային բանկերի կողմից համապատասխան ծառայությունների մատուցումը, այդ թվում՝ մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային ձևակերպումները ժամանակին, առանց ընդհատումների և պատշաճ մակարդակով կազմակերպումը»,- ընդգծեց Կարապետյանը։

Նա հանձնարարեց պետեկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանին և առաջարկեց ԿԲ ղեկավար Արթուր Ջավադյանին դեկտեմբերի 2-ից մինչև հունվարյան տոների ավարտը կարգավորել մաքսային ծառայությունների և այնտեղ գործող բանկային մասնաճյուղերի անխափան աշխատանքը։

Լրահոս
0