Մեր հարևանը փոխել է մարիխուանայի նկատմամբ վերաբերմունքը

© AP Photo / Marcio Jose SanchezДва человека передают друг другу сигаретку из марихуаны
Два человека передают друг другу сигаретку из марихуаны - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Վրաստանում այլևս չեն պատժի մարիխուանա օգտագործելու համար։ Մարիխուանայի օգտագործումը ապաքրեականացվել է։

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի — Sputnik. Վրաստանի սահմանադրական դատարանը մարիխուանայի օգտագործման համար քրեական պատիժը վերացրել է: Բավարարվել է «Գիրչի» ընդդիմադիր կուսակցության ներկայացուցչի հայցը, որը մարիխուանայի կրկնակի օգտագործման համար պահանջում էր պարզեցնել քրեական պատիժը և այդպիսով ապաքրեականացնել այն, հայտնում է Sputnik Գրուզիան:

Այս որոշումը դատարանը բացատրել է այսպես` մարիխուանայի օգտագործումը վտանգավոր չէ հանրային շահերի համար, քանի որ տվյալ դեպքում փոքր է թմրանյութի տարածման վտանգը։

Директор Наркологического центра Армении Петрос Семерджян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Թմրանյութ. բուժման ճանապարհից մինչև կործանման ուղի

Դատարանի որոշման համաձայն` մարիխուանայի օգտագործումը քրեական հանցագործություն չի համարվի։

Հայցվոր Գիվի Շանիձեն իր որոշումը հիմնավորել է նրանով, որ գործող նորմը չի համապատասխանում Վրաստանի սահմանադրության 16-րդ հոդվածին` «Յուրաքանչյուրն իր անձի ազատ զարգացման իրավունք ունի»։

Հայցի համաձայն` մարիխուանան կարող է օգտագործվել ինչպես բժշկական նպատակներով, այնպես էլ ժամանցի, իսկ մարդն իրեն հարմար հանգստի ձև ընտրելու իրավունք ունի։

Մինչև 5 գրամ չորացրած և մինչև 10 գրամ հում մարիխուանան դիտարկվում է որպես անձնական օգտագործման թմրանյութ։

Լրահոս
0