Սերժ Թանկյանն անձամբ կվարձատրի իր կազմակերպած մրցույթի հաղթողին

© Sputnik / Asatur YesayantsСерж Танкян
Серж Танкян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Սերժ Թանկյանը մրցույթ է հայտարարել, որի կանոնները պարզ են` առաջարկված յոթ նոտան պետք է շարունակեն մրցույթի մասնակցները և նոր ստեղծագործություն ստեղծեն։

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի — Sputnik. Հայտնի ռոք երաժիշտ, «System of a Down» խմբի մենակատար Սերժ Թանկյանի հայտարարած «Յոթ նոտա» մրցույթի հայտերի ընդունման ժամկետն ավարտվում է դեկտեմբերի 15-ին։ Հաղթողին որոշող ժյուրիի կազմը հրապարակվել է այսօր` նոյեմբերի 30-ին։

Лидер группы System of a down Серж Танкян - Sputnik Արմենիա
Յոթ նոտա Սերժից. Թանկյանը կվճարի 3 րոպեի համար. տեսանյութ

Հայտերը կգնահատեն և հաղթողին կորոշեն System of a Down խմբի բաս-կիթառահար Շավո Օդաջյանը, Capital Cities խմբի երգիչ Սեբու Սիմոնյանը, ջազ երաժիշտ և կոմպոզիտոր Տիգրան Համասյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Վահագն Հայրապետյանը, UCLA համալսարանի Herb Alpert երաժշտական դպրոցի պրոֆեսոր և հիմնադիր դեկան Ջուդիթ Սմիթը` մարտահրավերի հեղինակ Սերժ Թանկյանի գլխավորությամբ։

Հաղթողին կշնորհվի 5 հազար դոլար, որը կտան ժյուրիի անդամները։

Մարտահրավերը, որի մեկնարկը տրվեց հոկտեմբերին, մի պարզ նախապայման ունի. Սերժ Թանկյանը գրել է նոր երգի առաջին 7 նոտան։ Երգը պետք է ավարտին հասցնել։

Ստեղծագործությունը կարող է լինել ջազի, ռոքի, սիմֆոնիայի ժանրերում, սակայն դրա տևողությունը չպետք է գերազանցի 3 րոպեն։

Լրահոս
0