Ծարավ աղբյուրում տեղի ունեցած պայթյունից տուժել է մեկ մարդ

© Sputnik / Asatur YesayantsЗдание. Новостройка
Здание. Новостройка - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ԱԻՆ–ը մանրամասներ է հաղորդում Երևանի Ծարավ աղբյուրի փողոցի «Նոր զովք» սուպերմարկետում տեղի ունեցած պայթյունի մասին։

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի — Sputnik. Երևանի Ծարավ աղբյուրի փողոցում, «Նոր զովք» սուպերմարկետի պահեստում տեղի ունեցած պայթյունից տուժել է սուպերմարկետի աշխատակիցներից մեկը։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունը։

Պարզվել է, որ պահեստի ներսում` ապակե պատուհաններով սենյակում, պայթել է տաքացուցիչի կողքին դրված ներկի տարան։ Պատահարի հետևանքով վնասվել է աշխատակցի ոտքը, որին շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են անհրաժեշտ բուժօգնություն: Հրդեհ չի բռնկվել։

Հիշեցնենք, այսօր ժամը 15:18-ին ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն-ում ահազանգ էր ստացվել ակն մասին, որ Երևանի Ծարավ աղբյուրի փողոցում պայթյուն է որոտացել երիտասարդ մասնագետների համար կառուցված նորակառույցների թաղամասում գտնվող «Նոր զովք» սուպերմարկետի պահեստում։

Լրահոս
0