00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Իրավիճակը Կիրանցում
Բագրատ Սրբազանին ու պատգամավոր Գառնիկ Դանիելյանին ոստիկաններն արգելում են մտնել Կիրանց
13:05
1 ր
Արծվիկ Մինասյան
«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները դիվանագետներին փակ հանդիպման են հրավիրում․ Մինասյան
13:07
2 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իսլամական գործոնը Արցախում. Իսլամաբադն օգնություն է առաջարկել Բաքվին

© Facebook/Ministry of Foreign Affairs of AzerbaijanМинистры иностранных дел Пакистана, Азербайджана и Турции
Министры иностранных дел Пакистана, Азербайджана и Турции - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Պակիստանն Ադրբեջանին «օգնություն» է առաջարկել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, կկիրառի՞ նա արդյոք իսլամական գործոնը, թե դա հոգեբանական աջակցություն է։

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի — Sputnik, Դավիթ Գալստյան. Ադրբեջանը փորձում է կրոնական երանգ հաղորդել ղարաբաղյան հակամարտությանը` օգտագործելով դրա համար Պակիստանի օգնությունը, Sputnik Արմենիային ասաց քաղաքական տեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։

Պակիստանը, Ադրբեջանը և Թուրքիան կարող էին համագործակցել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում։ Այս մասին նոյեմբերի 30–ին Բաքվում ասել է Պակիստանի ԱԳՆ ղեկավար Հավաջա Մուհամմեդ Ասիֆը Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ համատեղ մամուլի ասուլիսում։

Ситуация в сирийском городе Маалула - Sputnik Արմենիա
Հայաստանի հարևան երկրների զինյալները կռվում են «Իսլամական պետության» շարքերում

«Հնարավոր է` դա է Պակիստանի ցանկությունը, որ ազդի գործընթացի վրա, զգալի դեր խաղա տարածաշրջանում։ Վտանգը այն է, որ Պակիստանն ասոցացվում է իսլամական աշխարհի հետ, այդ փաստը կարող է օգտագործվել ղարաբաղյան հակամարտությունը երկու երկրների դիմակայությունից կրոնական ոլորտ տեղափոխելու համար»,– ասաց Հակոբյանը։

Նրա խոսքով` վտանգը հենց դրանում է, չէ՞ որ Ադրբեջանը վերջին 25 տարիների ընթացքում անընդհատ ցանկանում էր դաշնակիցներ գտնել ըստ կրոնական պատկանելության, տեղափոխել հակամարտությունը կրոնական դաշտ։

Նա նշեց, որ այդ միտումը նկատելի է նաև իսլամական հարթակներում ելույթների ժամանակ։ Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա այն փորձում է տարբեր մակարդակներում հաստատել տարածաշրջանում իր «բացառիկ» դերը։

«Այդ առիթով չպետք է նյարդայնանալ, քանի որ դա մեծ քաղաքականություն է, Ադրբեջանը ձեռքերը ծալած չի հետևի, թե ինչպես է Հայաստանը դիվերսիֆիկացնում իր արտաքին քաղաքականությունը և մանևրելու մեծ աստիճան է ստանում։ Բայց ես համոզված չեմ, որ միայն Պակիստանի հայտնվելով կլուծվի հակամարտության «իսլամականացման» հարցը», – ասաց Հակոբյանը։

Նրա խոսքով` իսլամական աշխարհը շատ տարբեր է։ Դա կարող է շատերին դուր չգալ, այդ թվում` տարածաշրջանային խաղացողներին, առաջին հերթին` Իրանին։ Քաղտեխնոլոգի խոսքով` պետք է ուշադիր լինել գործընթացի նկատմամբ, միաժամանակ այն այդքան ակնհայտ հեռանկարներ չունի։

Эдвард Налбандян - Sputnik Արմենիա
Ադրբեջանի Զինված ուժերն ու «Իսլամական պետությունը» նույն ձեռագիրն ունեն

«Կան շատ ազդեցիկ երկրներ, որոնք միշտ խոչընդոտել են հակամարտությունը կրոնականի վերածելուն։ Եվս մեկ ակտիվ խաղացողի հայտնվելը կհանգեցնի նրան, որ հակազդեցություն կլինի նաև այս ասպարեզում», – ասաց Հակոբյանը։

Իր հերթին, իրանագետ Արմեն Իսրայելյանը Sputnik Արմենիային ասաց, որ Իրանը կշարունակի չեզոքության քաղաքականությունը ղարաբաղյան հակամարտությունում։ Միաժամանակ նրա համար շահավետ չէ տարածաշրջանում Թուրքիայի ազդեցության ուժեղացումը նոր խաղացողների` նույն Պակիստանի հայտնվելու հաշվին։ Բացի այդ, Պակիստանը Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ չունի և աջակցում է Ադրբեջանին, որի միջազգային կապերին Իրանն ուշադիր հետևում է։

Մասնավորապես, ռազմատեխնիկական ոլորտում Ադրբեջանի և Իսրայելի համագործակցությունը և Բաքվից բխող պարբերական վտանգը Իրանի հյուսիսային շրջանների նկատմամբ գտնվում է ԻԻՀ ուշադրության կենտրոնում։

«Իրանի ԱԳՆ ներկայացուցիչներից մեկն ասել է, որ երկիրը հետևում է ոչ թե Ադրբեջանի խաղաղասեր հայտարարություններին, այլ նրա գործողություններին։ Իրականում Ադրբեջանի քաղաքականությունն ուրիշ է. այն ոչ մի կապ չունի պաշտոնական հայտարարությունների հետ», – ասաց Իսրայելյանը։

Ինչպես նշեց Իսրայելյանը, Իրանի քաղաքականությունն Ադրբեջանի նկատմամբ առաջին հերթին ուղղված է այնտեղից Իսրայելին դուրս մղելու փորձին։

Открытие железной дороги Баку – Тбилиси – Карс - Sputnik Արմենիա
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի շուրջ ծավալված սակագնային վեճերը. Ադրբեջանի վարկային խայծը Վրաստա՞նն է

Բաքվում Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հետ հանդիպման ժամանակ Պակիստանը հայտարարել է, որ կարող է օգտագործել Բաքու–Թբիլիսի–Կարս երկաթուղին` տարբեր ապրանքներ տեղափոխելու համար։ Իրանն այս նախագծում ընդգրկված չէ։

Իսրայելյանի խոսքով, եթե Պակիստանի միանալը նախագծին նպաստի տարածաշրջանում նրա մրցակցի` Թուրքիայի, ազդեցության ուժեղացմանը, ապա դա չի բխում Թեհրանի շահերից։ Իրանը փորձում է ամրապնդել իր կապերը Միջին Ասիայի հետ, վերջերս նա Թուրքմենստանի և Ղազախստանի հետ երկաթուղի է գործարկել։

«Իրանը բացահայտ կերպով անհանգստացած չէ այս հայտարարությամբ, նրա քաղաքականությունն այլ է։ Մյուս կողմից, նա կարող է փորձել ընդգրկվել նախագծում` իր ազդեցությունն ավելացնելու համար։ Սակայն մինչև հիմա չի հանդիպել այդ նախագծին միանալու ձգտման մասին հայտարարությունների», – ասաց Իսրայելյանը։

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտարարեց, որ Պակիստանը հայտնի է իր ծայրահեղ ադրբեջանական դիրքորոշմամբ, ուստի Իսլամաբադի նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան սադրանք։

«Պակիստանն այն երկիրը չէ, որը կարող է դեր խաղալ տարածաշրջանում։ Դա գերտերություն չէ, այն լուրջ խնդիրներ ունի Հնդկաստանի հետ։ Այս տարածաշրջանում ոչ ոք թույլ չի տա Պակիստանին ինչ-որ դեր խաղալ, նա ոչ մի շանս չունի։ Իսլամաբադն Ադրբեջանին լոկ հոգեբանական աջակցություն է ցուցաբերում», – ասաց Բոզոյանը։

Նրա խոսքով` Պակիստանին կարող են լսել միայն Աֆղանստանի հարցում, այն էլ հարց է` որքանով լուրջ կվերաբերվեն դրան։

Լրահոս
0