Фон для радио  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Բաբլոյան. Հայաստանը երբևէ չի գնացել գործընկերների շահերը միմյանց հակադրելու ճանապարհով

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ստորագրելով ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը՝ Հայաստանը նպատակ չի հետապնդում հակադրելու իր գործընկերների և բարեկամների շահերը: Այսօր ԱԺ-ում «Հայաստան-ԵՄ. համապարփակ և ընդլայնված գործընկերություն» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:
Արա Բաբլոյան

«Հայաստանը երբևէ չի գնացել իր բարեկամների կամ գործընկերների շահերը միմյանց հակադրելու ճանապարհով: Հակառակը, մենք մշտապես ձգտել ենք համադրել այդ շահերը»,- ասաց նա:

ԱԺ նախագահի խոսքով, Հայաստանը կարևորում է նաև եվրոպական անվտանգության համակարգը՝ համագործակցելով այդ կառույցի տարբեր ձևաչափերով իրականացվող ծրագրերի հետ:

Լրահոս
0