Ուկրաինան «ոլորում» է ՍԾՏՀ անդամ երկրների ձեռքերը. ՌԴ ԱԳՆ–ի արձագանքը Կիևում տեղի ունեցածին

© Sputnik / Наталья Селиверстова /  / Անցնել մեդիապահոցМинистерство иностранных дел России
Министерство иностранных дел России - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ուկրաինան խախտում է ՍԾՏՀ անդամի իր իրավունքները, ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբեր — Sputnik. Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը մեկնաբանել է Կիևում նոյեմբերի 30-ին անցկացված Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի նիստում ընդունված բանաձևի քննարկումներին հայկական պատվիրակության չմասնակցելու շուրջ ստեղծված սկանդալը:

«Ուկրաինական նախագահությունը գործնականում հեռացրել է հայ խորհրդարանականների պատվիրակությանը սկզբունքային բնույթ կրող հարցերին առնչվող հռչակագրի փոփոխությունների քննարկման համատեղ գործընթացից: Արդյունքում հայկական պատվիրակությունն ի նշան բողոքի ստիպված է եղել հեռանալ նիստերի դահլիճից:

Ակնհայտ է դառնում, որ Ուկրաինան չի կարողանում կատարել իր պարտականությունները որպես ՍԾՏՀ նախագահող երկիր, խախտվում են համընդհանուր ստանդարտները և բազմակողմանի կազմակերպությունների աշխատանքի սկզբունքները, չի ապահովվում միջոցառումներին պատվիրակությունների լիարժեք մասնակցությունը, խախտվում են պառլամենտարիզմի հիմնարար սկզբունքները», — ասվում է ՌԴ ԱԳՆ կայքում հրապարակված հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ նախօրեին կայացած նիստում հակահայկական ձևակերպումներով բանաձև է քննարկման դրվել, որին չի հրավիրել Հայաստանի Հանրապետության պատվիրակությանը:

Լրահոս
0