Фон для радио  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Նիկոյան. Նոր աղբավայրը տեղակայվելու է Նուբարաշենում գործողի հարևանությամբ

© Sputnik / Aram Nersesyan / Ваге Никоян
Ваге Никоян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
«Երևանի կոշտ թափոնների կառավարման» ծրագրի շրջանակում Երևանում կկառուցվի 2 միլիոն արժողությամբ նոր աղբավայր։
Վահե Նիկոյան

Մանրամասները Sputnik Արմենիային է ներկայացրել փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը։

«Նոր աղբավայրը տեղակայվելու է Նուբարաշենում գործող աղբավայրի հարևանությամբ և գտնվելու է Երևանի կենտրոնից 12 կմ հեռավորության վրա, կնվազեցնի գործող ոչ սանիտարական աղբավայրի անբարենպաստ ազդեցությունը շրջակա միջավայրի, հանրային առողջության և կլիմայի վրա»,–ասաց Նիկոյանը:

Փոխքաղաքապետի խոսքով` ծրագրի երկրորդ բաղադրիչն ընդգրկում է գործող աղբավայրի փակումը և վերականգնումը՝ նոր աղբավայրը շահագործման հանձնելուց հետո:

Ծրագրի երրորդ բաղադրիչը կնպաստի այնպիսի համակարգերի և օբյեկտների նախապատրաստմանը և ներդրմանը, որոնք կավելացնեն վերամշակման ծավալները՝ երկարացնելով նոր աղբավայրի օգտակար շահագործման ժամկետը:

Լրահոս
0