Աշխարհաբեկի որդուն Մոսկվայի գլխավոր վարչական տեսուչ են նշանակել

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Մոսկվայի վարչական ճանապարհային տեսչությունը կգլխավորի Ռուդիկ Գրիգորյանը։ Նշանակման մասին կարգադրությունն արդեն ստորագրվել է։

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի — Sputnik. Մոսկվայի վարչական ճանապարհային տեսչության պետ է նշանակվել Ռուդիկ Գրիգորյանը։ Նշանակման մասին կարգադրությունը, որը ստորագրել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը, հրապարակվել է Մոսկվայի քաղաքապետի կայքում։

«Ռուդիկ Աշխարհաբեկի Գրիգորյանին ընդունել Մոսկվա քաղաքի պետական քաղաքացիական ծառայության և նշանակել Մոսկվայի վարչական ճանապարհային տեսչության պետի պաշտոնում», — ասվում է կարգադրությունում։

Կարգադրության համաձայն` Ռուդիկ Գրիգորյանի հետ ծառայողական պայմանագիր կկնքվի Մոսկվայի քաղաքապետի լիազորությունների ժամկետում։

Ռուդիկ Գրիգորյանը 47 տարեկան է, ծնվել է Հայաստանում։ 1992թ-ին ավարտել է Մոսկվայի Կրասնոզնամենյան բարձրագույն սահմանային հրամանատարական ուսումնարանը, 2005թ-ին` ՌԴ նախագահին առընթեր Պետական ծառայության ռուսական ակադեմիան։

Լրահոս
0