Ձմռան առաջին օրը ցուրտ գիշերներ կբերի. կանխատեսում են օդերևութաբանները

© Sputnik / Alexey Malgavko /  / Անցնել մեդիապահոցОсень в Крыму
Осень в Крыму - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Առաջիկա 5 օրվա կանխատեսումների համաձայն` առաջիկա օրերին տեղումները կդադարեն, սակայն օդի ջերմաստիճանը կշարունակի նվազել։

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի- Sputnik. Հանրապետության տարածքում դեկտեմբերի 1-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին հայտնում է «Հիդրոմետ» ծառայությունը։

Քամին կլինի արևմտյան՝ 3-8 մ/վ արագության:

«Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 1-ի գիշերը կնվազի 5-7 աստիճանով»,- նշված է հաղորդագրության մեջ:

Երևանում դեկտեմբերի 1-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Այսօր` դեկտեմբերի 1-ին,մայրաքաղաքում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կկազմի 7-9 աստիճան տաքություն, գիշերային ժամերին` 2-4 աստիճան ցուրտ։

Լրահոս
0