Երկրաշարժ Իրանում. Հայաստանի սեյսմակայաններն արձանագրել են ցնցումը

CC BY-SA 3.0 / Yamaguchi / Kinemetrics seismographСейсмограф
Сейсмограф - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Վաղ առավոտյան Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել, որը գրանցել է նաև Հայաստանի Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցը։

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի — Sputnik. Դեկտեմբերի 1-ին, տեղական ժամանակով ժամը 06:32-ին (Գրինվիչի ժամանակով` 02:32-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 30.760 և արևելյան երկայնության 57.350 աշխարհագրական կոորդինատներով (Իրան, Կերման քաղաքից 56 կմ հյուսիս-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 5.9 մագնիտուդով երկրաշարժ:

Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 7-8 բալ:

ՀՀ տարածքում երկրաշարժը չի զգացվել:

Լրահոս
0