Լուրը սուտ է. Թուրքիան չի «գա» Հայաստան

© Sputnik / Наталья Селиверстова /  / Անցնել մեդիապահոցМеждународный аэропорт имени Ататюрка
Международный аэропорт имени Ататюрка - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ադրբեջանում Թուրքիայի դեսպանը հերքել է երկու երկրի միջև ավիահաղորդակցությունը վերականգնելու մասին տեղեկությունը:

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի — Sputnik. «Թուրքական ավիաուղիները» չի պատրաստվում թռչել Հայաստան, ասել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Էրկան Օզորալը: Այս մասին հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Օզորալի խոսքով` Թուրքիայի և Հայաստանի միջև ավիահաղորդակցությունը վերականգնելու հնարավորության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։

Դեսպանի խոսքով` նա այդ հարցի շուրջ զրուցել է ավիաընկերության ղեկավար Իլկեր Այջիի հետ։

«Նա ասաց, որ նման հայտարարություն չի արել։ Այդ հաղորդագրությունները հավաստի չեն և չեն համապատասխանում իրականությանը»։

Թռիչքների մասին տեղեկությունը հրապարակել էր թուրքական «Անադոլու» պետական գործակալության կայքը` հղում անելով Turkish Airlines ավիաընկերության կառավարման ղեկավար Իլկեր Այջիին։ Հարցազրույցի տեսագրությունում ադրբեջանական ԶԼՄ-ները Հայաստանի մասին հիշատակություն չեն գտել։

Լրահոս
0