00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
44 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Զենքի ընկերը». պակիստանցիները կզինե՞ն Ադրբեջանին

© AFP 2024 / Aamir QureshiГенерал пакистанских вооружённых сил Рахиль Шариф.
Генерал пакистанских вооружённых сил Рахиль Шариф. - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Զարգացած ռազմարդյունաբերական համալիր ունեցող Անկարան և Իսլամաբադը Բաքվին առաջարկելու բան ունեն, մասնավորապես, համատեղ արտադրության բնագավառում։

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի — Sputnik. Պակիստանն ու Թուրքիան ազգային ռազմական արդյունաբերություն ստեղծելու լուրջ փորձ ունեն, Պակիստանի արտգործնախարարի վերջին հայտարարությունը մեկնաբանելով` Sputnik Արմենիային ասաց ռազմական փորձագետ, «Սպառազինության փորձագետ» ամսագրի հրատարակիչ Ռուսլան Պուխովը։

Ավելի վաղ Բաքվի և Անկարայի գործընկերների հետ համատեղ ասուլիսի ժամանակ Պակիստանի արտգործնախարար Խավաջ Մուհամմեդ Ասիֆը հայտարարել էր, որ Պակիստանը, Ադրբեջանն ու Թուրքիան պաշտպանության ոլորտում կարող են համատեղ արդյունաբերական համալիրներ ստեղծել։

Ерванд Бозоян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Բոզոյան. Դա քաղաքական հայտարարություն է, այդ մասշտաբի ծրագիր Ադրբեջանը չի կարող իրականացնել

«Թուրքիան արտոնագրված արտադրությունից էր սկսել, իսկ այժմ բարձրորակ արտադրանքներ շատ ունի։ Դասական օրինակ է «Կոբրա» թեթև զրահամեքենան։ Սա տեխնիկական և կոմերցիոն մեծ հաջողություն է։ Թուրքիան շատ լավ ԱԹՍ ունի` Anka-ն», — ասաց Պուխովը։

Պակիստանն, ըստ նրա, Հնդկաստանից ավելի քիչ ռեսուրսներ ունենալով` ավելի հաջող հրթիռային ծրագիր և տանկեր է ստեղծել։

Միևնույն ժամանակ բոլոր երեք երկրներն էլ ռազմական արդյունաբերության զարգացման ոլորտում տարբեր արագությամբ են շարժվում։ Պուխովը դժվարացավ ասել` հատկապես Պակիստանի կամ Թուրքիայի ՌԱՀ-ում ինչը կարող է հետաքրքրել Ադրբեջանին, որն ամբողջ աշխարհից է զենք գնում։

Մյուս կողմից, նրա խոսքով, հաշվի առնելով, որ Ադրբեջանի ռազմական գնումները կապված են Արցախի հետ, իսկ վերջինն իր հերթին կապված է Ռուսաստանի դաշնակից Հայաստանի հետ, ապա չնայած հայ-ռուսական հարաբերությունների ողջ բարդությանը, Մոսկվան պարտավոր է պատերազմի դեպքում հանդես գալ Երևանի կողմից։

«Պակիստանին առանձնապես չի հետաքրքրում Ռուսաստանի զայրույթը։ Պակիստանի վրա միշտ կարող է ազդել Չինաստանը, որի հետ Ռուսաստանն արագ տեմպերով է մերձենում։ Այս պայմաններում ես չեմ հավատում, որ պակիստանցիները «կշտապեն» սպառազինել Ադրբեջանին։ Խիստ կասկածում եմ», — ասաց Պուխովը։

Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա, ըստ փորձագետի, նա երկու հիմնական մարտահրավեր ունի, և Ադրբեջանը նրա համար արտաքին քաղաքականության առանցքային ուղղություն չէ։

Թուրքիայի քաղաքականությունը նախ ուղղված է ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ հարաբերություններ պարզելուն. նրանք Սիրիայում սեփական շահերն ունեն։

«Թուրքիան այնքան խնդիր ունի, որ հաստատ Ադրբեջանի և Հայաստանի մասին մտածելու ժամանակ չունի», — ասաց Պուխովը։

Երրորդ գործոնը փողն է։ Փորձագետի խոսքով` նավթային փողերով «լցված գրպաններով» Ադրբեջանը բավական հետաքրքիր գործընկեր է, բայց կրկնակի քիչ գումարով, այլ հարց է երկրի ներսում անհավասարություն և կոռուպցիայի մեծ տոկոս ունեցող Ադրբեջանը։

«Պետությունը ռազմական նպատակներով որոշակի գումար միայն կարող է ծախսել։ Եթե երկիրը շարունակի զենք գնել այնքան, որքան ԽՍՀՄ-ը, ապա դա կարող է երկրի փլուզման կամ հեղաշրջման հանգեցնել, ինչպես եղել է Ռումինիայում Չաուշեսկուի հետ։ Այժմ Ադրբեջանը թուրքերին և պակիստանցիներին, կոպիտ ասած, կրկնակի անհետաքրքիր է, քան երեք տարի առաջ», — ասաց Պուխովը։

Ադրբեջանին ինքնաթիռներն են հետաքրքրում

«Ռազմինֆո» կայքի վերլուծաբան Տարոն Հովհաննիսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ուշադրություն հրավիրեց Թուրքիայի արտգործնախարարի հայտարարության այն հատվածին, որ Թուրքիան ու Պակիստանը բավական լուրջ առաջընթաց են արձանագրել ուսումնամարզական ինքնաթիռների արտադրման ոլորտում, իսկ Ադրբեջանը դեռ ներկրում է դրանք։

«Հավանաբար, նրանք փորձում են Ադրբեջանին ներգրավել նման օդանավերի արտադրման գործընթացին։ Ենթադրում եմ, որ եթե ՌԱՀ ձեռնարկության ստեղծման մասին բանակցությունները սկսվեն, ապա խոսք կլինի հենց ուսումնամարզական ինքնաթիռների արտադրման մասին», — ասաց Հովհաննիսյանը։

Президент Турции Реджеп Тайип Эрдоган во время встречи со сторонниками. Стамбул, Турция - Sputnik Արմենիա
Էրդողանի արցախյան «այրոցը». Թուրքիան Բաքվի համար հրթիռային second-hand է պատրաստում

Նրա խոսքով` բոլոր նախադրյալները խոսում են հենց այդ մասին, թեև չեն բացառվում այլ սպառազինությունների արտադրությունն ու այդ ոլորտում համագործակցությունը, քանի որ և՛ Թուրքիան, և՛ Պակիստանը զարգացած ռազմարդյունաբերական համալիր ունեն։

Ադրբեջանում վերջին տարիներին զարգանում է նաև ՌԱՀ-ը, այդ պատճառով համագործակցությունը լիովին հավանական է։ Ընդ որում, դա մեկ կամ երկու տարվա գործ չէ։

«Այսօր ամենահավանական տարբերակը ուսումնական ինքնաթիռների հավաքումն է։ Հայտնում էին, որ Ադրբեջանն արդեն հուլիսին Super Mushshak-ի 10-ը միավոր էր գնել, ևս 52-ը Թուրքիան է ձեռք բերում։ Ադրբեջանը, ըստ ամենայնի, կցանկանար իր տարածքում արտադրել դրանք», — ասաց Հովհաննիսյանը։

Նրա խոսքով` փաստերը վկայում են, որ Բաքուն ցանկանում է զարգացնել ավիաարդյունաբերությունը, և առաջիկա տարիներին նրանք կարող են սկսել համագործակցել, այդ թվում Թուրքիայի և Պակիստանի հետ։

Սկզբում քաղաքականություն, հետո տնտեսություն

«Կարծում եմ, որ այդ հայտարարություններում կարող է տնտեսական տարր լինել, սակայն քաղաքականն անզեն աչքով է երևում», — ասում է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։

Այդ հայտարարություններում նոր բան չկա, չէ՞ որ Ադրբեջանն առանց այդ էլ զգալի պաշտպանական համալիրներ ունի, անձամբ է որոշ բաներ արտադրում։ Եթե բոլոր երեք երկրները ցանկանան զարգացնել ՌԱՀ-ները, ռեսուրսներ կգտնվեն։

«Սակայն, ամեն դեպքում, սա քաղաքական հայտարարություն է։ Տարածաշրջանի բոլոր երկրները փորձում են իրենց դիրքերն ամրապնդելու համար նոր ձևաչափեր ստեղծել», — ասաց Հակոբյանը։

Նրա խոսքով` տարածաշրջանի երկրները հետզհետե ավելի շատ են բազմակողմ շփումներ հաստատում. տարածաշրջանը հետաքրքիր է դարձել մի շարք երկրների և ուժային կենտրոնների համար։

Լրահոս
0