Անցնող շաբաթ հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1800 կրակոց

© Sputnik / Asatur YesayantsВоеннослужащий армянской армии на боевом посту
Военнослужащий армянской армии на боевом посту - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Անցնող շաբաթվա ընթացքում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1800 կրակոց:

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի — Sputnik. Նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հարաբերական հանգիստ օպերատիվ իրադրությունը մնացել է անփոփոխ:

Այս մասին տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Նշված ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1800 կրակոց:

Բացի հրաձգային զինատեսակներից, շփման գծի հյուսիս-արևելյան հատվածում ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ (1 արկ):

ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Լրահոս
0