Բարեկեցության վարկանիշային աղյուսակում Հայաստանն առաջ է անցել Ռուսաստանից ու Ադրբեջանից

© Sputnik / Asatur Yesayants / Международный день защиты детей отметили в Ереване
Международный день защиты детей отметили в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ամենաբարձրը գնահատել են կրթության հասանելիությունը, ամենացածրը` հասարակական արժեքները։

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի — Sputnik. 2017 թվականի Բարեկեցության համաշխարհային աղյուսակում Հայաստանը 149–ից 99–րդ տեղն է զբաղեցրել։ Այս մասին ասվում է Դուբայում գտնվող Legatum կազմակերպության ամենամյա վարկանիշային աղյուսակում։

Աղյուսակի հեղինակները Ռուսաստանին 101–րդ տեղն են հատկացրել, Ադրբեջանին` 106–րդը։

Ամենաբարեկեցիկ երկրների շարքում են սկանդինավյան երկրները, Ավստրալիան, Նոր Զելանդիան, Նիդեռլանդները, Սինգապուրը, Կանադան, Շվեյցարիան։ Ամենավատ պայմաններում են ապրում Չադում, Աֆղանստանում, Սուդանում, Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունում, Եմենում, կարծում են հեղինակները։

Վերջին տարվա ընթացքում Հայաստանը երեք կետով առաջ է անցել, սակայն 2006 թվականից սկսած ութ կետով հետ է ընկել։

Հայաստանի վարկանիշին օգնում է խորհրդային ժառանգությունը` կրթության հասանելիությունը։ Կրթական ցուցանիշներով, ընդհանուր առմամբ հանրապետությունը 39–րդ տեղն է զբաղեցրել (Ռուսաստանը 26–րդ)։

Հեղինակներն ամենացածրն են գնահատել «սոցիալական կապիտալ» բաղադրիչը, անձնական կապերի ուժեղությունը, փոխադարձ օգնությունը, նաև հասարակական նորմերն ու հասարակական կյանքին քաղաքացիների մասնակցությունը (136-րդ տեղ)։

Հայաստանում գրանցված հարյուրավոր ՀԿ–ները հեղինակներին չեն համոզել։ Հարազատների ու ընկերների փոխադարձ օգնությանն էլ չեն հավատացել։ Այստեղ հանրապետությունը հայտնվել է 136–րդ տեղում։ Նույն կերպ գնահատվել են Ադրբեջանն (137) ու Վրաստանը(140)։

Լրահոս
0