00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ճանաչել Հայաստանը հինգ րոպեում, կամ ինչու է այստեղ ամեն ոք կոչումով նախագահ

© Sputnik / Asatur YesayantsЭребуни-Ереван 2799
Эребуни-Ереван 2799 - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ապրել եմ Հայաստանում և մի քիչ հայ եմ դարձել․սիրել եմ լավ կոնյակը, գեղեցիկ կանանց և մեծ Այվազովսկուն։ Հիմա ես հստակ գիտեմ, թե որտեղ են ամենաբարձր լեռները, ամենախոր լճերը և ամենահյուրընկալ մարդիկ, որոնք հաճույքով կպատմեն իրենց երկրի մասին և կկիսվեն հետաքրքիր պատմություններով։

Ալեքսանդր Սվյազին

Մի անգամ ես հայտնվել էի Երևանի ծայրամասում, շուրջբոլորը փոքր տներ էին և ավտոտնակներ՝ վերածված ավտոմեքենա վերանորոգելու արհեստանոցների։ Մտածեցի, որ այստեղ միայն մի բանով են զբաղվում՝ ավտոմեքենաներ են վերանորոգում։ Իհարկե, նրանք ապրում են ոչ թե ավտոտնակներում, այլ դրանց հարակից փոքր տներում։ Եվ պարզ չէ, թե որն է ավելի շուտ ստեղծվել՝ այդ արհեստանոցները, թե վարպետների տները։ Այստեղ անցորդներ չկային․ ուղղակի դրախտ` ավտոմեքենաների սիրահարների համար։ Փողոց եմ դուրս գալիս, ձեռքս բարձրացնում եմ և մի րոպե անց․

Северный проспект. Ереван - Sputnik Արմենիա
Երևանը վարդագույն է «հագել». հնդկական պարբերականը Երևանը նրբագեղ է անվանել

— Մինչև Ամիրյան փողոց կտանե՞ք, — հարցնում եմ տաքսիստին։

— Նստիր, կխոսենք ճանապարհին։ Հայերեն գիտե՞ս, ո՞չ, որտեղի՞ց ես եկել։

— Մոսկվայից։

— Մոսկվայից ես եկել և հայերեն չգիտե՞ս։ Մեր տնտեսությունը շատ վատ վիճակում է, բենզինը թանկ է, լույսը թանկ է, մեքենաս հին է, բայց ի՞նչ արած։ Այդ պատճառով էլ բոլոր հայերը Մոսկվայում են ապրում։ Ես Մոսկվայում եղբայր ունեմ։ Դու այնտեղ որտե՞ղ ես ապրում։

— Ես Խիմկիում եմ ապրում՝ Մոսկվայի մերձակայքում։

— Չգիտեմ դա որտեղ է, բայց լսել եմ։ Եղբայրս կենտրոնում է ապրում, լավ բիզնես ունի։

Երևանը շողշողաց լապտերների և լուսակիրների լույսերով։ Այգիներ, պուրակներ, խաչմերուկներ, իրենց գործերով վազող քաղաքացիներ, զբոսնող զույգեր։ Երևանում ամեն ինչ այնպես է, ինչպես աշխարհի ցանկացած քաղաքում։ Բայց ոչ ամեն ինչ։

— Երևանը Կովկասում հնությամբ երկրորդ քաղաքն է, — շարունակեց զրույցը տաքսիստը։ Առաջին տեղում Հայաստանի մայրաքաղաքն է՝ Անին, այն հիմա Թուրքիայում է։ Մենք նույնիսկ Անի անունով կոնյակ ունենք։ Ամենագեղեցիկ կանայք նույնպես Անի անունն են կրում։

— Գիտեմ, Անի անունով ծանոթ ունեմ, շատ գեղեցիկ է։ Ճիշտ է, ես նրան երբեմն Անյա եմ ասում։

— Դու կարող ես Անյա ասել, քեզ կարելի է, չէ՞ որ դու հյուր ես։ Վերջ եկանք, ահա Ամիրյանը։

© Sputnik / Asatur Yesayants, Aram NersesyanԵրևանյան աշուն
осень в Ереване - Sputnik Արմենիա
Երևանյան աշուն

Մթնշաղին հաջորդեց գիշերը։ Երևանում աշխուժացան սրճարաններն ու ռեստորանները։ Դրանք ամենուր են՝ տարբեր գներով, իրենց մշտական հաճախորդներով։ Պատերազմից փախած հայերը սիրիական սուրճ են պատրաստում․ արևմտյան զբոսաշրջիկները նախընտրում են այդ սուրճը։ Յուրաքանչյուր անկյունում վաճառվում է էժան շաուրմա, այն գնում են ոչ այդքան բարձր աշխատավարձ ստացող մարդիկ կամ էլ շաուրմայի շատ մեծ սիրահարները։ Պրոֆեսիոնալ մատուցողը՝ թանկարժեք կոստյումով, կմատուցի քաբաբներ և խորովածներ՝ նախուտեստներով և կանաչիով։ Հայերը սիրում են աղմկոտ հավաքույթներ, սիրում են համեղ ուտել և խոսել կյանքից։

Улица Абовяна 3/1. Старый Ереван - Sputnik Արմենիա
Երևանի կենացը. ի՞նչն է Հայաստանում գերել եվրոպացի գրողին

«Մեզ մոտ է աշխարհի ամենաբարձրադիր լիճը», — պնդում է լրագրող գործընկերս՝ նկատի ունենալով Սևանը։ «Հայաստանում հանցավորություն չկա, իսկ աղջիկները կարող են գիշերը հանգիստ քայլել փողոցում, և ոչ ոք նրանց ձեռք չի տա», — հուշում է նրա հարևանը։

«Մենք կարող ենք հանքային ջուր տրամադրել ամբողջ աշխարհին», — հպարտությամբ ասում է երրորդ զրուցակիցը՝ միանգամից հիշատակելով հայտնի ֆիլմը․ «Վալիկո ջան, մեզ մոտ՝ Դիլիջանում, խոհանոցում բացում ես սովորական ծորակը, այնպիսի ջուր է հոսում, երկրորդ տեղն է զբաղեցնում աշխարհում»։ «Իսկ առաջինը Երևանում է, հա»՞։ «Ոչ, Սան Ֆրանցիսկոյում»։

Ի հեճուկս տարածված կարծիքի՝ հայերը կոնյակի փոխարեն օղի են նախընտրում։ Աղցանների և մսի հետ միայն օղի, նախուտեստների և տաք ուտելիքի հետ՝ միայն օղի։ Իսկ ահա երեկոյի վերջում, երբ ամեն ինչ արդեն կերել և խմել են, կարելի  է կոնյակ վայելել։ Հատուկ չեմ գրում «լավ», դա ինքնըստինքյան այդպես է։

«Չերչիլն ամեն օր մեկ շիշ հայկական կոնյակ էր խմում, դա նույնիսկ անգլիական դասագրքերում է գրված», — անընդհատ լսվում են սեղանակիցների արտահայտությունները։ Բոլորը համաձայն են դրա հետ։

Космонавт Сергей Рязанский - Sputnik Արմենիա
Երևանը մյուս մայրաքաղաքներին նման չէ. Սերգեյ Ռյազանսկին բարևներ է ուղարկել տիեզերքից

«Հիմա այս կոնյակը դյութի ֆրիում են վաճառում, և յուրաքանչյուրը կարող է այն իրեն թույլ տալ», — մի րոպե մտածելով՝ ավելացնում է․ «Ոչ, հիմա արդեն գործարանում կարելի է ավելի լավ կոնյակ գնել, քան Չերչիլի ունեցածն էր»։

Դժվար է նեղացնել հայ մատուցողին, բայց ինձ մոտ ստացվեց։ Պետք է սրճարանով մեկ հարցնել նրան․ «Դուք կոնյակ ունե՞ք»։ Այդպես էլ արեցի։ Դա այնպես հնչեց, կարծես ես բոլորի ներկայությամբ խոստովանեցի, որ մարդ եմ սպանել։ Սրճարանի բոլոր այցելուները և անձնակազմը շրջվեցին իմ կողմը և սկսեցին կասկածանքով ինձ նայել։ Լռությունը խախտեց նույն  մատուցողը։

«Իհարկե», — հպարտությամբ ասաց նա՝ լցնելով բաժակը։

Հայաստանում ապրելը հեշտ չէ․ տնտեսությունն անկում է ապրում, աշխատավարձերը ցածր են, գները՝ բարձր։ Շատ են աղքատ մարդիկ։ Նրանք հաճախ են մեղադրում դրանում իրենց, հարևաններին կամ իշխանություններին։ Այն հարցին, թե ինչու է ամեն ինչ այդպես, ասում են․«Երկիրը ղեկավարելը գրեթե անհնար է, որովհետև յուրաքանչյուր հայ ի ծնե նախագահ է»։

Հավանաբար, հենց այդ պատճառով են նրանք մեկնում Հայաստանից՝ համալրելով աշխարհի տարբեր անկյուններով ծվարած սփյուռքի շարքերը։ Ամեն դեպքում ես չեմ ճանաչում ավելի մեծ հայրենասերների, քան հայերն են։ Նրանք հեռանում են, բայց միշտ վերադառնում են Երևանի Ամիրյան փողոց։

Լրահոս
0