Մխիթարյանը չի օգնի Մանչեսթերին Արսենալի դեմ խաղում

© Hakob Berberyan / Матчи сборных Армении и Сент-Китс и Невиса
Матчи сборных Армении и Сент-Китс и Невиса - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ժոզե Մոուրինյոն որոշել է, որ հայ կիսապաշտպանը հանդես չի գա անգլիական պրեմիեր լիգայի 15-րդ տուրի կենտրոնական խաղում։

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի — Sputnik. Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հայ կիսապաշտպանը հանդես չի գա Արսենալի դեմ խաղում, հաղորդում է Manchester Evening News-ը։ «Մանչեսթեր Յունայթեդը» արտագնա խաղում կմրցի Արսենալի հետ անգլիական պրեմիեր լիգայի 15-րդ տուրի շրջանակում դեկտեմբերի 2-ին։ Մխիթարյանը չի հայտնվել «Մանչեսթեր Յունայթեդի» խաղացողների ցուցակում, որոնք մասնակցելու են «Արսենալի» դեմ հանդիպմանը։

Генрих Мхитарян и Жозе Моуринью - Sputnik Արմենիա
Փորձագետ. Մխիթարյանը պիտի հեռանա «Մանչեսթեր Յունայթեդից»

Մխիթարյանը չի մասնակցել նաև Ուոտֆորդի դեմ կայացած նախորդ հանդիպմանը։

Վնասվածքի պատճառով Արսենալի հետ խաղին չեն մասնակցի Էրիկ Բային, Ֆիլ Ջոնսը և Մարուան Ֆելաինին։

«Բրայտոնի» դեմ խաղում, որտեղ Մխիթարյանը հայտնվել է 71-րդ րոպեին, ֆուտբոլիստն այդքան էլ լավ հանդես չի եկել։ Որոշ անգլիական ԶԼՄ-ներ Մխիթարյանին անվանել են հանդիպման ամենավատ խաղացող՝ չափազանց ցածր գնահատական տալով նրա ելույթին։

Մխիթարյանի համար բարդ ժամանակներ են «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում: Գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն գոհ չէ հայ կիսապաշտպանի խաղից, լուրեր են պտտվում, որ Միկին կլքի «կարմիր սատանաներին»։

Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում մասնակցել է Անգլիայի առաջնության և Չեմպիոնների լիգայի 15 խաղերի՝ խփելով երկու գոլ և կատարելով հինգ արդյունավետ փոխանցում։

Լրահոս
0