Այգեզարդում որդին սպանե՞լ է հորը. 70-ամյա տղամարդու դին հայտնաբերել են ոստիկանները

© Sputnik / Наира Погосян / Полицейская машина
Полицейская машина - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Նախնական տվյալներով, հայրն ու որդին վիճել են։ Այժմ որդին ոստիկանությունում է։

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի — Sputnik. Ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ Այգեզարդ գյուղի Դիլոյան փողոցի տներից մեկում տղամարդու դի կա: Facebook սոցիալական ցանցում այս մասին հայտնում է ոստիկանության մամուլի խոսնակ Էդգար Ջանոյանը` նշելով, որ ահազանգը ստացել են դեկտեմբերի 2-ին՝ ժամը 10-ն անց 45-ի սահմաններում։

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ մահացածը 70-ամյա Պետիկ Աբրահամյանն է: Դիակի զննությամբ՝ գլխին վնասվածքներ են հայտնաբերվել:

Տեղում իրականացված ծավալուն հետախուզական միջոցառումներով Արտաշատի քրեական հետախույզները պարզել են հետևյալը:

Նախնական տվյալներով Պետիկ Աբրահամյանն ու 44-ամյա որդին վիճել են: Նա հայտնաբերվել ու հորը մարմնական վնասվածքներ պատճառելու կասկածանքով բերման է ենթարկվել ոստիկանություն:

Տարածքային նախաքննական մարմնում նյութեր են նախապատրաստվում:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Դեպքի հանգամանքները պարզվում են:

Լրահոս
0