00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայկական «Դավոսի» ոսկիները կամ ո՞րն էր ԽՍՀՄ օլիմպիական մեդալների գաղտնիքը

© Sputnik / Asatur YesayantsԴահուկավազքի գավաթի առաջնություն
Դահուկավազքի գավաթի առաջնություն - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիայի սյունակագիրը պնդում է, որ 1968թ-ից սկսած՝ ԽՍՀՄ հավաքականի յուրաքանչյուր օլիմպիական մեդալում առկա էր Հայաստանի մի մասնիկը։

Ինչու՞ 1968-ից։ Որովհետև այդ տարի օլիմպիադան ընթանում էր Մեքսիկայում, միջոցառմանը սկսել էին նախօրոք պատրաստվել, և ամեն ինչ լավ կլիներ, եթե չլիներ մեքսիկական բարձրադիր վայրերի խնդիրը, ինչը ստիպում էր նմանատիպ ինչ-որ բան փնտրել սեփական երկրում։ Արագ գտան. Հայաստանն ամենից շատ էր համապատասխանում, պետք էր երկար կառուցել, բայց երբ շատ է պետք, ու ժամանակն էլ քիչ է, հաղթում է «պետքը»։

Развитие лыжного спорта в Артике - Sputnik Արմենիա
Արթիկը կարող է ձեռնոց նետել Ծաղկաձորին

Երկու խոսք Ծաղկաձորի մասին։ Գտնվում է Ծաղկունյաց լեռան արևելյան ստորոտին՝ ծովի մակարդակից 1840 մ բարձրության վրա։ Երևանից հեռավորությունը կազմում է 60 կմ, կլիման չափավոր է, ինչին նպաստում են շրջակա անտառներն ու մարգագետինները։ Դրախտային վայր, հիրավի «Ծաղիկների ձոր»։

Բայց օլիմպիադայի դեպքում գլխավորը ոչ թե գեղեցկությունն է, այլ բարձրությունը, որին պետք էր նախօրոք սովորել՝ Մեքսիկայում «սեփական ափսեի» մեջ զգալու համար։ Հակառակ դեպքում մեքսիկական ուղղահայացի ավելի քան երկու հազար մետրերը կարող էին զգալիորեն ազդել այն մարզիկների կիլոգրամների, մետրերի և վայրկյանների վրա, որոնք վարժվել էին ռեկորդներ գրանցել սովորական լանդշաֆտում։

Էլ չասենք հարթավայրերի ու տափաստանների բնակիչների մասին, երբ Երևանի և Ծաղկաձորի միջև բարձրությունների տատանումները զգում են անգամ տեղի բնակիչները։ Ինչպե՞ս ապացուցել։ Օրինակ` Ծաղկաձորում սափրվելն ավելի հեշտ է, քան Երևանում․ ճնշումն ուռեցնում է այտերը մինչև անհրաժեշտ ձգություն, և ածելին հեշտությամբ սահում է դրանց վրայով։ Սեփական փորձից եմ ասում։


Այժմ ներկայացնեմ ավելի գիտական բացատրություն։ Բանն այն է, որ խիստ լիցքաթափված օդը թթվածնի ցածր պարունակության համադրությամբ նպաստում է հեմոգլոբինի կտրուկ արտադրմանը։ Այստեղից էլ` մարզիկների ֆիզիական վիճակի լավացումը (այսօր կարող էր հավասարեցվել դոպինգի ազդեցությանը և դատապարտվել ՄՕԿ-ի կողմից)։

Այսպես, Մեխկիոյում 19-րդ ամառային օլիմպիական խաղերի մեկնարկից առաջ՝ 1967թ-ին, երկրի գլխավոր օլիմպիական բազան արդեն պատրաստ էր։ Հեշտ էր ասել, բայց դժվար էր կառուցել։ Այստեղ հեղինակը չի զրկի հաճույքից՝ նշելու նրանց անունները, որոնց օրոք դրվեց առաջին քարը, իսկ հետո մյուսները` Լևոն Ջալալյան, Արմեն Հայրապետյան։ Հետո գլխավորն արվեց, կառուցվեց, ընդլայնվեց և կատարելագործվեց` Կարեն Փահլևանյան, Կոնստանտին Մալխասյան։ (Եթե ինչ-որ մեկին բաց թողեցի, ներողություն)։

Ի՞նչ բերեց Մեխիկոյից 330 խորհրդային մարզիկների, ներառյալ հայերի հավաքականը` 29 ոսկե, 32 արծաթե և 30 բրոնզե մեդալ։ Ընդամենը` 91 մեդալ։

Բարձր լեռնային նախապատրաստության դպրոցով անցան ևս չորս համաշխարհային օլիմպիադայի մասնակիցներ, և այդպես էլ կշարունակվեր մինչ օրս, եթե Ծաղկաձորից անկախ պատճառներով մի մեծ պետությունը չբաժանվեր 15 առանձին երկրի։

Դահուկասպորտով զբաղվողները նախընտրում են Ծաղկաձորը - Sputnik Արմենիա
Ծաղկաձորն ադրենալին է մատակարարում դահուկասպորտի սիրահարներին

Օլիմպիական բազան գտնվում էր Երևան-Սևան ճանապարհին, և Հայաստան այցելողներից քչերն էին զրկում իրենց մայրուղուց շեղվելու հաճույքից, որպեսզի իրենց աչքերով տեսնեին՝ որտեղ և ինչպես են մարզվում աշխարհի լավագույն մարզիկները։ Ճիշտ է` բոլորին չէին թողնում բազա, բայց եթե հաջողվում էր հայտնվել դարպասների մյուս կողմում, ապա շատերին կարելի էր տեսնել։ Ծանրորդներ Վասիլի Ալեքսեևին, Յուրի Վարդանյանին, Վյաչեսլավ Լեմեշևին, Իգոր Նովիկովին՝ ռուս ժողովրդի հայազգի որդուն, ինչպես սիրում էր անվանել իրեն մեծ հնգամարտիկը։

Օլիմպիական Ծաղկաձորի ևս մի առանձնահատկություն։ Բազա ժամանում էին ոչ միայն մարզվելու, այլ նաև ուղղակի հանգստանալու համար, ճիշտ է` այդ իրավունքը հեշտ չէր տրվում, այն պետք էր վաստակել։ Կամ համաժողովրդական ճանաչման շնորհիվ, և մենք այստեղ կնշենք տիեզերագնացներ Բերեգովոյի, Վոլկովի, Սևաստյանովի, Շատալովի, Լեոնովի անունները, կամ Հայաստանի կառավարության և կուսակցության ղեկավարների հետ մտերմության շնորհիվ, բայց այստեղ մենք ոչ մի անուն չենք տա։

Այդ առումով Ծաղկաձորում օլիմպիական կոմիտեի գլխավոր տնօրենը հավասարվում էր այն մարդկանց, որոնց հետ ծանոթություն բոլորն էին փնտրում, բայց ոչ բոլորն էին գտնում։ Ամռանը (ձմռանը նույնպես) օլիմպիական բազային կից հյուրանոցում սենյակ գտնելու համար հարկ էր լինում բարդագույն ֆուետեներ անել, բայց չի կարելի ասել, որ հաջողությունը միշտ երաշխավորված էր։ Բայց տարօրինակն այն է, որ եթե հարցնես հին երևանցիներին, կպարզվի, որ հարցվածների ճնշող մեծամասնությունը հանգստացել է բազայում, և դա բացարձակ ճշմարտություն է։

— Ինչպե՞ս էր հաջողվում, — հարցրի ես օլիմպիական հյուրանոցի հնաբնակներից մեկին։

— Օծանելիքը պետք է ֆրանսիական լիներ, բուրդը՝ անգլիական, իսկ իշխանությունը կարող է լինել նաև խորհրդային, — մշուշոտ պատասխան տվեց զրուցակիցս։ Գնա, իմացիր, թե նա ինչ նկատի ուներ։

Այսօր Ծաղկաձորում ամենահայտնի մարզական վայրը մնացել է լեռնադահուկային ուղին՝ ճոպանուղիով։ Այն, ինչը նախկինում գլխավոր սպորտային բազա էր, դարձել է բոլորի համար հանգստի վայր, ինչը նույնպես լավ է։ Ի՞նչն է վատ։ Իր բնակլիմայական պայմաններով անկրկնելի վայրում, որը բոլորովին չի զիջում շվեյցարական Դավոսին կամ ֆրանսիական Մեժևին, ամեն ոք կառուցում է այն, ինչ ուզում է և որտեղ ուզում է։

Լրահոս
0