00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կարիճներն ու Խոյերը ռիսկի գոտում են. «Դեղին շան» տարվա ամենահաջողակ ու անհաջողակ նշանները

© Sputnik / Рамиль Ситдиков / Անցնել մեդիապահոցЖелтая собачка
Желтая собачка - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ըստ արևելյան օրացույցի` Դեղին շան տարին մեկնարկում է 2018թ-ի փետրվարի 16-ին։ Աստղաբան Գուրգեն Հովհաննիսյանը հորոսկոպ է պատրաստել Sputnik Արմենիայի ընթերցողների համար։

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի — Sputnik. Հաջորդ տարի կենդանակերպի 12 նշանին Մերկուրի մոլորակը կնվիրի նոր էներգիաներ` խելք, ռացիոնալություն, բանականություն, հաշվարկ և նոր ծրագրերի նախագծում։ Ընդհանուր առմամբ գալիք տարին հաջողակ կլինի բոլոր նշանների համար, քանի որ «մերկուրիական» տարին կդառնա իմաստուն սիրո տարի, Sputnik Արմենիային տված հարցազրույցում ասաց աստղաբան-էզոթերիկ Գուրգեն Հովհաննիսյանը։

Բոլոր նշանների համար երկու կարևոր պահ կա, որոնց պետք է ուշադրություն դարձնել՝ հնարավորությունները և հաջողությունների շրջանը։ 2018թ-ին «նորաձև» է հաջողակ լինելը, բայց չափազանց շատ զգացմունքներ արտահայտելը վտանգավոր է։

осень в Ереване - Sputnik Արմենիա
Աստղաբանը 2018 թվականին հայերի համար 3 «ճակատագրական» ժամանակահատված է նշել

Ռահվիրա Խոյերը

Տարին շատ հաջողակ կլինի, այս նշանի ներկայացուցիչների առաջ կբացվեն նոր հնարավորություններ։ Բոլոր ուժերը, էներգիան, որոնք նրանք կդնեն իրենց նախաձեռնություններում, պտուղներ կունենան։ Նրանց ինտուիցիան լրջորեն կզարգանա։

Այդ ամենը կդրսևորվի տարվա ընթացքում։ Ձեռքբերումները պահպանելու և հաջողությունը բազմապատկելու համար անհրաժեշտ է աշխատել սեփական խոսքի, հռետորության, շփման վրա՝ գաղափարները գրագետ ներկայացնելու համար։

Կլինեն նաև լուրջ խոչընդոտներ, բայց դրանք օգտակար են Խոյերի համար. դրանք կոփում են, օգնում զարգացնել հմտությունները, ուժերը։ Սպասվում են նաև ճակատագրական (բայց դրական) իրադարձություններ, որոնց վրա հնարավոր չէ ազդել։ Խոյերը երկար հող են նախապատրաստել, հիմա նրանց առջև դռներ են բացվում։

Ցլերը՝ հաջողություն որսացողներ

Ցլերի համար տարին հաջողակ է և հաճելի։ Ռիսկերը կարդարացվեն, քանի որ տարին ֆինանսապես հաջողակ կլինի։

Առողջական խնդիրները (եթե դրանք կան) արագ կլուծվեն։ Տարվա ընթացքում Ցլերը կկարողանան հաղթահարել արգելքները՝ նույնիսկ չնկատելով դժվարությունները։ Պետք է աջակցություն ձեռք բերել՝ տարվա ընթացքում հաջողակ պահերը վայելելու համար։ Պետք է զգոն և զգույշ լինել՝ 2018թ-ի ընթացքում հաջողությունը բաց չթողնելու համար։

Երկվորյակներ՝թագավորական նշան

Армен Джигарханян с супругой Виталиной Цымбалюк-Романовской - Sputnik Արմենիա
Տարվա ամենաաղմկահարույց ամուսնալուծությունը. Ջիգարխանյանն ու Վիտալինան այլևս ամուսիններ չեն

2018թ-ին նրանք տարվա իշխողներն են և արքայական նշանը։ Բացի այն, որ տարվա բոլոր 365 օրերը հաջողակ կլինեն, նրանք նաև կօգնեն հաջողության հասնել մյուսներին։ Գալիք տարում կան բոլոր նախադրյալները, որպեսզի Երկվորյակները լիովին դրսևորեն իրենց։ Մնացած 11 նշանները կձգտեն հավասարվել Երկվորյակներին։ Սա շատ խորհրդավոր նշան է, որում «ապրում» են երկու անձ. մեկը քնում է, մյուսն` արթնանում։ Նրանց «դիոսկուրիաներ» են անվանում, այսինքն՝ հաղթողներ։ Երկվորյակների մոտ կհայտնվի դիոսկուրիական էներգիան։ Նրանց բախտը կբերի ընտանիքի և կարիերայի հետ կապված հարցերում, դրանում կօգնեն տղամարդկային էներգիաները։ Նախատեսվում են շատ ուղևորություններ տարբեր երկրներ։

Խեցգետինները և առատաձեռն շնորհը

Դեռ անցած տարվանից հիանալի ժամանակ է սկսվել խեցգետինների համար։ Երջանիկ շրջանը կշարունակվի նաև հաջորդ տարի։ Նրանք նույնպես պետք է աշխատեն իրենց խոսքի վրա, քանի որ բոլոր արգելքները հնարավոր կլինի հաղթահարել հենց մտածված խոսքի օգնությամբ։

Չմոռանանք, որ խեցգետինը գտնվում է ոչ միայն լուսնի ազդեցության տակ, այլ նաև Սիրիուսի շարժման։ Եթե անցած տարի ծագել են առողջական խնդիրներ, ապա այս տարի խեցգետինները կկարողանան լուծել դրանք։

Առյուծներ. կողմնորոշում և ընտանիք

Տարին հաջող է նաև կենդանակերպի այս նշանի համար, նրանք պետք է տարվա ընթացքում ճիշտ կողմնորոշվեն։ Առյուծներն այս տարի կմաղեն վատ և անպիտան բաները՝ սկսած մարդկանցից, վերջացրած անձնական հարցերով։

Неопознанный объект в небе Еревана - Sputnik Արմենիա
Հայաստանն այլմոլորակայինների ուշադրության կենտրոնում. քանի՞ ՉԹՕ է նկատվել այս տարվա ընթացքում

Նրանք կորոշեն իրենց ուղին։ Ամուրի առյուծների համար 2018թ-ին հիանալի հնարավորություն կծագի ամուր ընտանիք կազմելու համար։ Առաջիկա 20 տարին կախված է հենց նրանից, ինչ որոշումներ կընդունեն առյուծները 2018թ-ին։

Ֆինանսիստ Կույսերը

Այդ նշանը գտնվում է աստղերի յուրօրինակ պաշտպանության տակ, բոլոր ռիսկային արարքներն արդարացված են, պետք է չվախենալ մրցակցությունից, առաջ գնալուց։ Նրանք պետք է նախանշեն անհատական ուղին։

Կրկին առկա են կազդուրիչ, մաքրող, բուժիչ էներգիաներ, որոնք մնում են Կույսերի հետ։ Պետք է զգույշ լինել սեփական զգացմունքների հետ։ Վտանգ կա, որ Կույսերն անգրագետ կտնօրինեն ֆինանսական միջոցները։ Բայց դա միայն նախազգուշացում է, որպեսզի այս նշանի ներկայացուցիչները հատուկ ուշադրություն դարձնեն այս հարցին։

Փիլիսոփա Կշեռքները

Կշեռքների համար 2018-ը հիանալի տարի է. նրանք «ոսկե ձկնիկ» կբռնեն։ Աստղերի բոլոր ընծաները բաժին կընկնեն Կշեռքներին։

Տարին հաջող է, շատ մրցակցություն կլինի, ինչպես նաև առաջ գնալու շանսեր։ Կշեռքները կբարձրանան աստիճաններով ։ Լավ տարի է ընտանիք կազմելու համար, շատ դրական էներգիա կա։ Ազատ ստեղծագործեք, արարեք։ Կշեռքը փիլիսոփայական նշան է, ինչն օգնում է նրանց նոր ընթացք ստեղծել։ Բացի այդ, Վեներան օգնում է այս նշանին դրսևորել ստեղծագործական ունակությունները։

Կարիճ. վայրիվերումներ

Այս նշանի համար տարին որոշիչ կլինի, նրանց համար հիմա արդի է դուալիզմը, ուստի հարկ կլինի ընտրել չարյաց փոքրագույնը` արագ բարձրանալ վերև կամ հակառակը։

Армянский робот танцует шалахо и народные танцы - Sputnik Արմենիա
Ռոբոտատաշինությունը հայկական դպրոցներում. ի՞նչ է սպասվում նրանց գալիք տարվա ընթացքում

Հարցը կտրուկ է, բայց ճիշտ կողմնորոշումն արդիական կլինի ամբողջ տարվա ընթացքում։ Ոչ ոքի չի հաջողվի ազդել դրա վրա։ Լավ տարի է ընտանիքի, ընտանեկան հարաբերություններն ամրապնդելու, հիվանդություններից բուժվելու համար։

Կարիճներն այս տարի չպետք է արմատապես ինչ-որ բան փոխեն, կտրուկ նոր ուղիներ որոնեն, փոխեն երկիրը կամ մասնագիտությունը. վտանգավոր է։

Տարին կարող է տհաճ անակնկալներ մատուցել. Կարիճները պետք է զգույշ լինեն։

Աղեղնավորները դիպուկ են կրակում

Այս տարին հաջողակ կլինի Աղեղնավորների համար, դռներ կբացի նոր հնարավորությունների առջև։ Տարին ավելի շատ ուղղված է դեպի բիզնեսը, գալիք երկարաժամկետ գաղափարների համար հող նախապատրաստելը։ Աղեղնավորները պետք է տարբեր հարցեր լուծեն, որոնք երկար ժամանակ ծառացել են նրանց առջև և սկսեն կառուցել իրենց անհատական ուղին։

Այծեղջյուրները հաջողության ճանապարհին են

Այծեղջյուրները շարունակում են տքնաջան վերև բարձրանալ, ինչը դժվարությամբ է տրվում նրանց։ Սակայն 2018թ-ը նրանց համար համեմատաբար հանգիստ կլինի։ Առողջության հետ ամեն ինչ հիանալի կլինի, եթե ինչ-որ խնդիրներ են եղել, ապա գալիք տարին հնարավորություն կտա ամեն ինչ արագ և որակյալ ուղղելու։

Ինչ վերաբերում է հաջողակ լինելուն, ապա շատ ուշադրություն պետք է հատկացնել անշարժ գույքին, ֆինանսական եկամուտներին։ Այծեղջյուրի համար դա շատ կարևոր է, քանի որ հենց այդ հարցերը կգերիշխեն ամբողջ տարի։

Премьер министр РА Карен Карапетян на форуме Армения-Диаспора - Sputnik Արմենիա
Ինչ փոխվեց Հայաստանի կյանքում մեկ տարվա մեջ. վարչապետն ո՞ւր է թաքցնում կախարդական փայտիկը

Բոլոր հարցերը կլուծվեն համառ աշխատանքով՝ բարդ իրավիճակները հաղթահարելով, որոնք պետք է պաշտպանության, հնարավորությունները բազմապատկելու համար։ Այծեղջյուրները միշտ բավականաչափ ուժ և հզորություն ունեն։ Նրանց մոտ ամեն ինչ ստացվում է աշխատասիրության շնորհիվ։

Ջրհոս. մրցակցություն և սահման

Հիանալի տարի է այս նշանի համար, 2018թ-ին նրանց համար նոր սահմաններ կբացվեն։ 1991թ-ից Ջրհոսն ազդում է բոլորիս վրա։ Նրանք գալիք տարում իրենց լավագույն կողմից դրսևորելու շատ հնարավորություններ կունենան։ Բարձր մրցակցությունը, հաղորդակցությունը, նոր եզրերը և հնարավորությունները, ինչպես նաև տեղեկատվության որակյալ ներկայացումը չափազանց կարևոր են Ջրհոսների համար։

Հուլիսի 27-ը կարևոր ամսաթիվ է Ջրհոսների կյանքում, իսկ տարվա ընթացքում 27 թիվը թալիսման կդառնա։

Ձկներ. մոռանալ հինը

Տարին լավն է այս նշանի համար։ Տարվա ընթացքում կապվածություն կառաջանա հնի նկատմամբ։ Եթե Ձկներն իրենց մեջ ուժ գտնեն՝ պայքարելու այդ հիշողությունների հետ, ապա տարվա ընթացքում աստղային էներգիաներն իրենք կհեռացնեն դրանք «ուժով»։

Նրանք պետք է փորձեն դառնալ սոցիումի անդամ, հասկանան մարդկանց, հանգստություն որոնեն։ Խոսքի հարցում նույնպես պետք է զգույշ լինեն։

Ամփոփելով արդյունքները՝ աստղաբանը նշեց, որ 2018թ-ի ամենահաջողակ նշանները կլինեն Երկվորյակը, Կույսը, Առյուծը, Ջրհոսը, իսկ Կարիճների և Խոյերի համար այն կլինի ռիսկի տարի։

Լրահոս
0