Սարիկ Անդրեասյանը ֆիլմ կնկարի Զամյատինի «Մենք» հակաուտոպիայի մոտիվներով

© Sputnik / Владимир Астапкович / Անցնել մեդիապահոցПремьера фильма "Защитники"
Премьера фильма Защитники - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ֆիլմ-հակաուտոպիան էկրանավորում է «Մեծ կինո» ընկերությունը, որը պատկանում է Ռուսաստանի հայերին։

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik.  «Մեծ կինո» կինոընկերությունը, որը պատկանում է Սարիկ և Ղևոնդ եղբայրներին և Արմեն Անանիկյանին, կէկրանավորի Եվգենի Զամյատինի «Մենք» հակաուտոպիան, հաղորդում է Կինոպոիսկը։

Режиссёр Сарик Андреасян во время съемок своего фильма Землетрясение в Москве. - Sputnik Արմենիա
Սարիկ Անդրեասյանը սկսում է ֆանտաստիկ «Ռոբոտների» նկարահանումը

Ֆիլմի ռեժիսորն է 25-ամյա շրջանավարտ,  Էկոնոմիկայի բարձրագույն դպրոցի մեդիայի,  դիզայնի և հաղորդակցությունների ֆակուլտետի և  «Ազատ կինո» կինոդպրոցի շրջանավարտ Համլետ Դուլյանը։ Կինոպոիսկի տվյալներով՝ նա ընդամենը մեկ լիամետրաժ ֆիլմ է նկարել՝ «Ծննդյան օրը», որը վարձույթի դուրս չի եկել։ Դուլյանը պատմել է, որ արդեն հինգ տարի է զբաղվում է հակաուտոպիայի էկրանավորման մշակմամբ։

«Մենք» ֆիլմի սցենարիստն Ալեքսանդր Տալալն է, որը մասնակցել է «Ցերեկային պարեկ» և «Սև կայծակ» ֆիլմերի մշակմանը։

Առայժմ հայտնի չէ, թե երբ կսկսվեն նկարահանումները և ովքեր կլինեն դերասանները։ Սպասվում է, որ ֆիլմը վարձույթի դուրս կգա 2019թ-ին։

Եվգենի Զամյատինի «Մենք» վեպը գրվել է 1920թ-ին և պատմում է ապագայի բռնատիրական հասարակության մասին։ 1982թ-ին ստեղծվել է վեպի գերանական էկրանավորումը, որը նկարված է մինիմլիստական հեռուստաներկայացման ժանրում։

Լրահոս
0