Фон для радио  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Աբրահամյան. «Պետությունն իր ուսերից գցել է հաշմանդամային սպորտի ծանրությունը»

© Sputnik / Aram NersesyanАкоп Абраамян
Акоп Абраамян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Հայաստանի իշխանությունը հաշմանդամների սպորտի զարգացման ամբողջ պատասխանատվությունը թողել է «Փյունիկ» միության վրա և ոչինչ չի անում, վստահեցնում է Հայաստանի միության նախագահ Հակոբ Աբրահամյանը:
Հակոբ Աբրահամյան

Հայաստանում, այդ թվում՝ մայրաքաղաքում, չկա մարզադպրոց, որտեղ հաշմանդամ մարզիկը կարող է մատչելի գնով զբաղվել սպորտով: Ներկայացնելով հաշմանդամային սպորտի ներկա վիճակը` Sputnik Արմենիային ասել է Հայաստանի «Փյունիկ» հաշմանդամների միության նախագահ, Հայաստանի Պարալիմպիկ կոմիտեի նախագահ Հակոբ Աբրահամյանը:

«Շփվելով նախկին ԽՍՀՄ երկրների մեր կոլեգաների հետ` տեսնում ենք, թե ինչ առաջընթաց, ինչ հնարավորություններ ունեն,- ասաց Աբրահամյանը,- իսկ մեր պետությունը որոշել է, որ «Փյունիկն» է Հայաստանի հաշմանդամների սպորտի պատասխանատուն, և ամբողջը մեր ուսերի վրա է»:

Պարալիմպիկ կոմիտեին տրվող պետական աջակցությունը կազմում է տարեկան 3 մլն դրամ, որոշակի գումարներ են հատկացվում նաև հաշմանդամային սպորտով զբաղվող այլ կազմակերպություններին: Աբրահամյանը համեմատության համար նշում է, որ, օրինակ, նախկին սոցիալիստական ճամբարի երկրներում (Բուլղարիա, Լեհաստան) պետական աջակցությունը կազմում է 200-300 եվրո՝ գումարած հովանավորների ոչ պակաս մեծ օժանդակությունը:

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала