Фон для радио  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Բոզոյան. «Պակիստանն Ադրբեջանին կարող է միայն հոգեբանական աջակցություն ցուցաբերել»

© Photolure / Ерванд Бозоян
Ерванд Бозоян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Պակիստանն Ադրբեջանին իր «օգնությունն» է առաջարկել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: Ի՞նչ է թաքնված այդ առաջարկի տակ: Sputnik Արմենիայի հետ զրույցում բացահայտել է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը:
Երվանդ Բոզոյան

Պակիստանի առաջարկը ոչ այլ ինչ է, քան սադրանք։ Sputnik Արմենիայի հետ զրույցում, մեկնաբանելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Ադրբեջանին աջակցելու առաջարկը, ասել է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը:

«Պակիստանը հայտնի է իր ծայրահեղ ադրբեջանական դիրքորոշմամբ, ուստի Իսլամաբադի նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան սադրանք։ Պակիստանն այն երկիրը չէ, որ կարող է դեր խաղալ տարածաշրջանում։ Դա գերտերություն չէ: Այն լուրջ խնդիրներ ունի Հնդկաստանի հետ», — ասել է Բոզոյանը։

Նրա խոսքով, Պակիստանին թույլ չի տրվի ինչ-որ լուրջ դերակատարություն ունենալ տարածաշրջանում: Ուստի այդ երկիրն Ադրբեջանին կարող է միայն հոգեբանական աջակցություն ցուցաբերել:

Լրահոս
0