00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Եվգենյա Մեդվեդևա–Բաբասյանը պատմել է` ինչից է հաճույք ստանում

© Sputnik / Александр Вильф / Անցնել մեդիապահոցЕвгения Медведева
Евгения Медведева - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Անցած ամիս 18 տարեկան դարձած գեղասահորդուհի Եվգենյա Մեդվեդևա–Բաբասյանը պատմել է, թե ինչ փոփոխություններ են եղել իր կյանքում։

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի — Sputnik. Աշխարհի ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն Եվգենյա Մեդվեդևա-Բաբասյանը պատմել է, թե որ բարդությունների հաղթահարումն է իրեն հաճույք պատճառում։

«Փաստարկներ և փաստեր» (Аргументы и Факты) պարբերականին տված հարցազրույցում գեղասահորդուհին ասել է, որ իր կյանքի գլխավոր խորհրդատուն մայրն է։ Հենց նա է դստերը տարել սահադաշտ և միշտ անգնահատելի խորհուրդներ տվել։

«Կարծում եմ` հենց նրա շնորհիվ եմ չեմպիոն դարձել։ Չգիտեմ` ինչ կանեի առանց նրա»,- ասել է գեղասահորդուհին։

Մեդվեդև-Բաբասյանը պատմել է, որ 3.5 տարեկանում սահադաշտը երբեք տանջանք չի եղել իր համար և միայն հաճույք է ստացել։ Նա կարծում է, որ սպորտն ամեն դեպքում լավ է ֆիզիկական զարգացման համար, և ճիշտ է, որ այդ տարիքի երեխաների փոխարեն ամեն ինչ որոշում են ծնողները։

Евгения Медведева - Sputnik Արմենիա
Գեղասահորդուհի Մեդվեդևա–Բաբասյանն ուզում է Օլիմպիադա տանել տատին

«Երևի Մոցարտը Մոցարտ չէր դառնա, եթե նրան փոքր տարիքում չփակեին խորդանոցում և չստիպեին երաժշտությամբ զբաղվել… Կարծում եմ, որ պետք է սեփական ուժերը տարբեր ոլորտներում փորձելու հնարավորություն տալ երեխային և պարզապես հետևել նրա արձագանքին։ Նա անպայման հաջողության կհասնի այն մարզաձևում, որը նրան դուր կգա»,- ասել է գեղասահորդուհին։

Նա խոսել է նաև 18 տարեկան դառնալու մասին` նշելով, որ այդ թիվն ինքնին ոչինչ չի նշանակում, և իր կյանքում ամեն ինչ անփոփոխ է մնացել` և՛ ժամանակացույցը, և՛ նպատակները, և՛ մարդիկ։

Մի անգամ Տատյանա Տարասովան ասել է, որ Եվգենյան երջանկացնում է մարդկանց։ Գեղասահորդուհին իր երջանկությունն է համարում շնորհակալ հանդիսատեսին։

«Շնորհակալություն Տատյանա Անատոլևնային նման գնահատականի համար։ Իսկ ե՞րբ եմ ես ինձ երջանիկ զգում։ Երևի այն պահին, երբ սառցի վրա ցուցադրած իմ ներկայացումը հուզում է մարդկանց»,- ասել է նա։

Նա նաև նշել է, որ գեղասահքը թույլ չի տալիս թուլանալ։

«Իմ կարծիքով, ավելի լավ է ընդհանրապես չթուլանալ։ Հաղթանակից հետո կարող ես այնպես թուլանալ, որ հետո չկարողանաս հավաքվել։ Ինքդ քեզ պետք է հաղթահարես անընդհատ (առանձնակի հաճույք է)։ Յուրաքանչյուր մեդալը հերթական աշխատանքի ավարտն է ու հաջորդի սկիզբը։ Հենց իջնում ես հաղթական պատվանդանից, ամեն ինչ նորից է սկսվում։ Կարծում եմ, որ յուրաքանչյուր պրոֆեսիոնալ մարզիկ կհամաձայնի ասածիս հետ»,- նշել է Մեդվեդևան։

Նրա խոսքով, լավ է, երբ մամուլը մեծ ուշադրություն չի դարձնում մարզիկներին, քանի որ «լռության մեջ աշխատելն ավելի լավ է»։ Գեղասահորդուհին նշել է, որ ինքը սահադաշտ դուրս չի գալիս սեփական PR-ի ու նորություններում հայտնվելու համար։ Պարզապես անում է սիրած գործը։

Լրահոս
0