Կապանում չպայթած արկ է հայտնաբերվել

© Sputnik / Armenuhi MkhoyanУчения армянских спасателей в условиях землетрясения
Учения армянских спасателей в условиях землетрясения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Փրկարարները սահմանազատել են տարածքը, որտեղ հերթապահություն են սահմանել ոստիկանները։

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի — Sputnik. Արտակարգ իրավիճակների նախարարությունն արձագանքել է արկի մասին ահազանգին։

Դեկտեմբերի 3-ին, ժամը 12:12-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Ներքին Վաչագան թաղամասի թիվ 18 տանը հարակից տարածքում արկ է հայտնաբերվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին նշված է ԱԻՆ-ի կայքում։

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Դեպքի վայրում է գտնվել ՊՆ N զորամասի ինժեներ, մայոր Ղ.-ը:

Պարզվել է, որ հայտնաբերվել է «ՄՄ-21»-ի չպայթած արկ:

Փրկարարները սահմանազատել են տարածքը, ոստիկանության 2 աշխատակիցների կողմից սահմանվել է հերթապահություն:

Լրահոս
0