Լևոն Արոնյանն ու ԱՄՆ–ի ներկայացուցիչը համաձայնության եկան London Chess Classic–ում

© AFP 2023 / LUIS ACOSTA / Левон Аронян
Левон Аронян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Լևոն Արոնյանը «London Chess Classic»-ի երկրորդ տուրում ոչ-ոքի խաղաց Կարուանայի հետ։

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. «London Chess Classic»-ի երկրորդ տուրում աշխարհի գործող գավաթակիր Լևոն Արոնյանը ոչ-ոքի արդյունքով ավարտեց Ֆաբիանու Կարուանայի հետ խաղը։

Արոնյանը սև խաղաքարերով էր մրցում ԱՄՆ ներկայացուցչի հետ: Պարտիայի 31-րդ քայլին գրոսմայստերները համաձայնեցին կիսել միավորը:

Մրցաշարը մեկնարկել է դեկտեմբերի 1-ին և կընթանա մինչև դեկտեմբերի 11-ը։ Մրցանակային ֆոնդը կազմում է 300.000 ԱՄՆ դոլար:

«London Chess Classic»-ի գործող չեմպիոնը ԱՄՆ ներկայացուցիչ Ուեսլի Սոն է:

Լրահոս
0