Հայերն ամուր կամքի տեր են. Ֆուտբոլիստ Կառլես Պույոլը պատասխանել է Գարիկ Մարտիրոսյանին

© Sputnik / Владимир Астапкович / Անցնել ֆոտոբանկКарлес Пуйоль
Карлес Пуйоль - Sputnik Արմենիա
Հայտնի ֆուտբոլիստ, Իսպանիայի հավաքականի պաշտպան Կարլես Պույոլը «Прожекторперисхилтон»-ի («Պրաժեկտոր Պերեսհիլթոն») հյուրն էր:

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի — Sputnik. «Прожекторперисхилтон»-ի հերթական թողարկման հյուր հայտնի ֆուտբոլիսը, Իսպանիայի և Բարսելոնայի հավաքականների պաշտպան, Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2018-ի դեսպան Կառլես Պույոլը խոսել է հայերի մասին:

Маргарита Симоньян в гостях телешоу ПрожекторПерисХилтон - Sputnik Արմենիա
«Հայ» Guardian-ը և Գարիկի հայերեն կենացը Մարգարիտա Սիմոնյանի պատվին

Սկզբում Գարիկը նրան վարդագույն փուչիկ է տվել և խնդրել, որ ինքնագիր թողնի վրան: Հետո սկսվել են բուռն քննարկումներ՝ ֆուտբոլի ու հայերի մասին:

«Ինչ է, մենք 2 հայով պիտի ռուսերեն և իսպաներեն խոսենք»,-կատակել է Գարիկը և փորձել շարունակել իսպաներենով, ինչին Կառլեսը պատասխանել է. «Նորմալ խոսում ես իսպաներեն, արի ինձ հետ»:

Մարտիրոսյանը հետարքրվել է Պույոլից՝ արդյոք նա ինչ-որ բան գիտի հայերի մասին, թե միայն ռուսներին է ճանաչում, ինչին հայտնի ֆուտբոլիսը պատասխանել է. «Հայերը ուժեղ ժողովուրդ են, ամուր բնավորությամբ»:

Угадаете с кем это я?

Публикация от Гарик Мартиросян (@martirosian_official) Ноя 30 2017 в 1:18 PST

 

Ավելի վաղ Գարիկ Մարտիրոսյանը Instagram-ի իր էջում լուսանկար էր հրապարակել Կարլես Պույոլեսի հետ:

Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2018-ը կմեկնարկի 2018թ.-ի հունիսի 14-ին Մոսկվայում:

 

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала