00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տարվա առաջընթացը. աչքի ընկած հայ դիզայներների հնգյակը

© Sputnik / Karen Yepremyan Показ коллекции "Царь царей"
Показ коллекции Царь царей - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի նորաձևության ոլորտը դանդաղ, բայց հստակ քայլերով առաջ է ընթանում։ Տարեցտարի երկրում նորաձևության հետ կապված ավելի շատ միջոցառումներ են կազմակերպվում, նոր և տաղանդավոր դեմքեր են հայտնվում։

Լիլիթ Հարությունյան, Sputnik

Sputnik Արմենիան ներկայացնում է անցնող տարվա ընթացքում աչքի ընկած հայ դիզայներների հնգյակը, որոնց հաջողվել է համաշխարհային հասարակության ուշադրությունը հրավիրել «Made in Armenia» ապրանքանիշին։

Հայաստանցի դիզայներների կյանքը հեշտ չէ, քանի որ թեթև արդյունաբերությունը երկրում գրեթե լիովին բացակայում է։ Լավ է՝ տեղացի նկարիչ-ձևավորողները մուսայի ու երևակայության պակաս չունեն։ Հենց դա է թույլ տալիս նրանց նոր հորիզոններ նվաճել, այլ շուկաներ դուրս գալ ու, ինչու ոչ, իրենց ստեղծագործություններով զարմացնել աշխարհին…

Լիանա Սարգսյան

Elsi ապրանքանիշը ներկայացնող դիզայներ Լիանա Սարգսյանի համար այս տարին իսկապես շլացուցիչ էր։

Президент Палаты моды Италии Марио Бозелли - Sputnik Արմենիա
Ինչպես հայ դիզայներ eLSi-ին գրավեց հեղինակավոր ֆեշն–հյուպատոսին

YerevanFashionWeek «Golden Lace»-ում Haute Couture հավաքածուն ցուցադրելուց հետո նա դրամաշնորհ ստացավ հեղինակավոր Follow The Fabrika նախագծին մասնակցելու համար։ Հենց այնտեղ էլ նրան նկատեց Իտալիայից ժամանած ֆեյշն- հյուպատոսը։ Միլանի նորաձևության շաբաթի նախագահ Մարիո Բոզելին Լիանայի անունը ներառեց Վենետիկի 74-րդ կինոփառատոնի շրջանակում կայացած Palazzo Contarini Polignac փակ ցուցադրությանը ներկայացված դիզայներների լավագույն յոթնյակում։

Հայ մոդելավորողը կարողացավ աչքի ընկնել նույնիսկ այդպիսի հեղինակավոր միջոցառման ընթացքում։ Հենց Լիանան արժանացավ հեղինակավոր Մարիո Բոզելիի ուշադրությանը, որը գնահատեց նրա «պրեմիում դասի» աշխատանքները։ Բացի այդ, միջոցառմանը ներկայացրած զգեստներից միայն նրա աշխատանքներն աստղերն ընտրեցին Վենետիկի կինոփառատոնի կարմիր գորգի համար։ Հայ դիզայների զգեստներով շրջում էին հայտնի դերասանուհի Թիֆնի Բրոուվերը, հաղորդավարուհի, նորաձևության ոլորտի փորձագետ, արքայադուստր Ելնա-Մարգրետ Բենթհայմն ու միջոցառման բրենդ-մենեջեր Անգելա Սայմոնը։

Լիանայի հաջողություններն այսքանով չսահմանափակվեցին։ Նոյեմբերին նա հավաքածու է ներկայացրեց Դուբայում անցկացված Նորաձևության շաբաթվա՝ FashionForward-ի ընթացքում։ Նշենք, որ այս միջոցառումը նորաձևության աշխարհի ամենակարևոր իրադարձություններից է, ինչպես Փարիզում, Լոնդոնում, Նյու Յորքում ու Միլանում անցկացվող Նորաձևության շաբաթները։

© Sputnik / Asatur YesayantsԼիանա Սարգսյան
Армянский дизайнер Лиана Саргсян (бренд eLSi)  - Sputnik Արմենիա
Լիանա Սարգսյան

Լիլիթ Մելիքյան

«Տերյան» մշակութային կենտրոնի ղեկավար, արվեստագիտության թեկնածու, նկարիչ-դիզայներ Լիլիթ Մելիքյանը նորաձևության մեջ վերածնում է ազգայինը։ Մասնավորապես, նա զբաղվում է տարազի արդիականացմամբ։ Նրա ստեղծած ապրանքանիշը կոչվում է Taraz&Art։

Նշենք, որ հենց «Տերյան» մշակութային կենտրոնն էր Կարսի ազգային տարազի հեղինակը, որ պատրաստվել էր Քիմ Քարդաշյանի համար նրա հայաստանյան այցելության ժամանակ։ Կենտրոնը նաև հայկական ազգային նախշազարդերով հագուստ էր պատրաստել Հռոմի Ֆրանցիսկոս պապի համար։ Հենց այդ հագուստով է նա ժամերգություն անցկացրել Գյումրիում։

© Sputnik / Karen Yepremyan «Արքայից արքա» ցուցադրություն
«Արքայից արքա» ցուցադրություն - Sputnik Արմենիա
1/10
«Արքայից արքա» ցուցադրություն
© Sputnik / Karen Yepremyan «Արքայից արքա» ցուցադրություն
«Արքայից արքա» ցուցադրություն - Sputnik Արմենիա
2/10
«Արքայից արքա» ցուցադրություն
© Sputnik / Karen Yepremyan «Արքայից արքա» ցուցադրություն
«Արքայից արքա» ցուցադրություն - Sputnik Արմենիա
3/10
«Արքայից արքա» ցուցադրություն
© Sputnik / Karen Yepremyan «Արքայից արքա» ցուցադրություն
«Արքայից արքա» ցուցադրություն - Sputnik Արմենիա
4/10
«Արքայից արքա» ցուցադրություն
© Sputnik / Karen Yepremyan «Արքայից արքա» ցուցադրություն
«Արքայից արքա» ցուցադրություն - Sputnik Արմենիա
5/10
«Արքայից արքա» ցուցադրություն
© Sputnik / Karen Yepremyan «Արքայից արքա» ցուցադրություն
«Արքայից արքա» ցուցադրություն - Sputnik Արմենիա
6/10
«Արքայից արքա» ցուցադրություն
© Sputnik / Karen Yepremyan «Արքայից արքա» ցուցադրություն
«Արքայից արքա» ցուցադրություն - Sputnik Արմենիա
7/10
«Արքայից արքա» ցուցադրություն
© Sputnik / Karen Yepremyan «Արքայից արքա» ցուցադրություն
«Արքայից արքա» ցուցադրություն - Sputnik Արմենիա
8/10
«Արքայից արքա» ցուցադրություն
© Sputnik / Karen Yepremyan «Արքայից արքա» ցուցադրություն
«Արքայից արքա» ցուցադրություն - Sputnik Արմենիա
9/10
«Արքայից արքա» ցուցադրություն
© Sputnik / Karen Yepremyan «Արքայից արքա» ցուցադրություն
«Արքայից արքա» ցուցադրություն - Sputnik Արմենիա
10/10
«Արքայից արքա» ցուցադրություն
1/10
«Արքայից արքա» ցուցադրություն
2/10
«Արքայից արքա» ցուցադրություն
3/10
«Արքայից արքա» ցուցադրություն
4/10
«Արքայից արքա» ցուցադրություն
5/10
«Արքայից արքա» ցուցադրություն
6/10
«Արքայից արքա» ցուցադրություն
7/10
«Արքայից արքա» ցուցադրություն
8/10
«Արքայից արքա» ցուցադրություն
9/10
«Արքայից արքա» ցուցադրություն
10/10
«Արքայից արքա» ցուցադրություն

Սեպտեմբերին Լիլիթն իր հավաքածուի լավագույն նմուշերն է ցուցադրել Պեկինում անցկացված «Հայկական մշակույթի օրերի» շրջանակում։ Հետաքրքիր է, որ քսան զգեստները ցուցադրել են չինացի մոդելները։ Բացի այդ, նույն հավաքածուի մի մասը վերջին երկու ամսվա ընթացքում ցուցադրվել է Շվեդիայում, Հորդանանում, Գերմանիայում ու ԱՄՆ-ում։

Իսկ այս տարվա մարտին դիզայները հայկական արքայական հագուստի աննախադեպ հավաքածու ցուցադրեց, որ կոչվում էր «Արքայից արքա»։ Ցուցադրությունը կայացավ «Մեգերյան կարպետ» թանգարանում, որտեղ մոդելները հյուրերին ներկայացրին Երվանդունիների, Արտաշեսյանների, Բագրատունիների, Արշակունիների ու նաև կիլիկյան արքաների հագուստները։ Նորաձև շոուն բացեցին Վանա թագավորության գլխավոր աստված Խալդն ու պտղաբերության աստվածուհի Բագբարտուին։

Վահան Խաչատրյան

Վահան Խաչատրյանը միակ հայ դիզայներն է, որի անունը 2016-ին ներառվել է Vogue-ի կազմած հեղինակավոր ցուցակում։

Մոդելավորողը երկու հավաքածու էր ներկայացրել՝ Vahan Khachatryan և Biayni by Vahan Khachatryan։ Հենց երկրորդ ապրանքանիշն է դիզայներն ակտիվորեն զարգացրել այս տարվա ընթացքում ու լավ արդյունքի է հասել։

дизайнер Ваан Хачатрян - Sputnik Արմենիա
Վահան Խաչատրյան. Հաջողությունն օգնում է ճիշտ ժամանակին ճիշտ վայրում հայտնվել

Biyani-ի հագուստի նմուշները ներկայացվել են ինչպես Հայաստանում, այնպես էլ արտասահմանում։ Այսպես՝ Spice Girls կոչվող հավաքածուն, որը ստեղծելիս դիզայները ոգեշնչվել է 90-ականներին հայտնի խմբի մասնակիցների արվեստով, սեպտեմբերին ներկայացվել է հեղինակավոր Pitti Super ցուցահանդեսին, որը անցնում է Միլանում Նորաձևության շաբաթվա ընթացքում։ Բացի այդ, հունիսին ներկայացվել է նաև Թուրինի նորաձևության շաբաթվա ընթացքում։ Հետաքրքրական է, որ համացանցում Spice Girls հավաքածուն տեսնելիս՝ Վահանի աշխատանքներով հետաքրքրվել է Spice Girls խմբի մասնակից Մելանի Բրաունը։

Գարնանը Biayni —ի ցուցադրություն կայացավ նաև Երևանում՝ Dalma Garden Mall առևտրի կենտրոնում։ Դրանից հետո դիզայները մասնակցեց Mercedes Benz Kiev Fashion Days միջոցառմանը։ Կազմակերպիչները, վստահելով Վահանի ճաշակին, նրան հնարավորություն էին տվել ընտրելու ևս տասը հայ նկարիչ-մոդելավորողի՝ նորաձև շոուին մասնակցելու համար։

Արիգա Թորոսյան

Երիտասարդ դիզայներ Արիգա Թորոսյանը, որ ներկայացնում է իր սեփական Arigato ապրանքանիշը, այս տարի Փարիզում Նորաձևության շաբաթվա միակ հայ մասնակիցն էր։ Աշխարհահռչակ ապրանքանիշների տաղավարների կողքին գործում էր նաև նրա «շոուռումը»։

Из коллекции дизайнера Ваана Хачатряна - Sputnik Արմենիա
Նորաձևությունն ու հայերը. Հայաստանի դիզայներները ռուսական շուկա են դուրս եկել

Elemental Impression կոչվող հավաքածուի ստեղծման համար ոգեշնչման աղբյուր են հանդիսացել երկրաչափական պատկերները՝ եռանկյունին, ուղղանկյունն ու շրջանը։

Պետք է նշել, որ Փարիզի Նորաձևության շաբաթը եզրափակում է համաշխարհային 4 Շաբաթը, որոնք անցկացվում են 1973 թվականից։ Նորաձևության ոլորտի ամենակարևոր իրադարձությունն անցկացվում է տարին երկու անգամ՝ մարտի սկզբին ու սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին։ Հենց այնտեղ են անցկացվում աշխարհահռչակ Chanel-ի, Christian Dior-ի, Louis Vuitton-ի, Balmain-ի, Chloé-ի, Nina Ricci-ի, Lanvin-ի, Balenciaga-ի և նորաձևության մյուս տների ցուցադրությունները։

Միկա Դանիելյան

Միկա Դանիելյանը, որ երկար տարիներ հանդես է գալիս Harmony ապրանքանիշով, տարիներ շարունակ ստեղծագործում էր միայն luxury սեգմենտում։ Սակայն այս տարի դիզայները ստեղծեց նոր, ավելի երիտասարդական հավաքածու, որ կոչվում է Young Harmony։ Դիզայներին արդեն հաջողվել է նոր ապրանքանիշը ներկայացնել ոչ միայն Երևանում, այլև Մոսկվայում ու Լոս Անջելեսում։

© Из личного архива М.ДаниелянаHarmony
Платье от Harmony - Sputnik Արմենիա
Harmony
Լրահոս
0