«Աերոֆլոտը» հետաձգել է թռիչքները` վատ եղանակի պատճառով

© Sputnik / Наталья Селиверстова / Անցնել մեդիապահոցАэропорт "Шереметьево"
Аэропорт Шереметьево - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Եղանակային վատ պայմանների պատճառով «Շերեմետևո» օդանավակայնը հետաձգել է դեկտեմբերի 4–ի որոշ թռիչքներ։

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի — Sputnik. «Աերոֆլոտը» վատ եղանակային պայմանների պատճառով այսօր հետաձգել է 60 թռիչք, այդ թվում նաև` Երևան եկողը։

Հիմնականում հետաձգվել են Արխագելսկի, Բեռլինի, Վարշավայի, Վենետիկի, Հելսինկիի, Հռոմի, Սիմֆերոպոլի, Կրասնոդարի չվերթները։

Հետաձգված չվերթների ուղևորները կթռչեն հաջորդ թռիչքներով, տեղեկացնում է պաշտոնական կայքը։

«Ընդհանուր առմամբ, այսօր Երևան եկող թռիչքներից 3 են ուշացել` Մոսկվայից եկողը, Դուբայից և Շարմ Էլ Շեյխից։ Նրանք նախանշված ժամանակից ուշ են թռել, բայց արդեն ճանապարհին են»,–Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Քաղավիացիայի մամուլի խոսնակ Սաթենիկ Հովհաննիսյանը։

Հովհաննիսյանի խոսքով` Մոսկվա–Երևան չվերթը նախանշված ժամանակից մոտ մեկ ժամ է ուշ թռել, այն արդեն ճանապարհին է։

Լրահոս
0