Երևանում ծեծկռտուք է տեղի ունեցել հայերի և վրացիների միջև

© Sputnik / Aram Nersesyan / Полиция Армении
Полиция Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Մոսկով ակումբի մոտից բերման են ենթարկվել մի շարք քաղաքացիներ։

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի — Sputnik. Դեկտեմբերի 2-ին ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանի Մոսկով ակումբում: Հիշյալ ակումբում վիճաբանության են բռնվել Հայաստանի ու Վրաստանի մի շարք քաղաքացիներ։

Այս լուրը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեցին ՀՀ ոստիկանության մամուլի բաժնից։

Shamshyan.com–ի տվյալներով կեսգիշերին ոստիկանության ծառայողները Թումանյան փողոցում գործող «Մոսկով» ակումբի մոտից ոստիկանության Կենտրոնական բաժին են ներկայացրել Ավան վարչական շրջանի բնակիչներ՝ 25-ամյա Տարոն Աղեկյանին, 42-ամյա Ռուբեն Մարտիրոսյանին, Երևան քաղաքի Շարուրի փողոցի բնակիչներ՝ 27-ամյա Սամվել Այդինյանին, 25-ամյա Թաթուլ Այդինյանին, Վրաստանի Հանրապետության քաղաքացիներ՝ 37-ամյա Թինա Չխեդիային, 35-ամյա Նիկոլոզ Թավաձեին, 37-ամյա Մակա Պապասկուային:

Հայերին լսել է հետաքննիչը, ովքեր հրաժարվել են կատարվածի մասին հաղորդում տալուց, իսկ վրացիներին լսել հնարավոր չի եղել՝ թարգմանիչ չլինելու պատճառով:

Լրահոս
0