00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
43 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
Ապրիլի 24-ից առաջ 1.5 միլիոն ցեղասպանված հայերի անունների արձանագրման մասին հայտարարությունը հենց այնպես չէ․ Աննա Գրիգորյան
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արտյոմ Մանուկյանը հոկեյի լեգենդի կոչման է հավակնում

© Пресс-служба ХК "Авангард"Артем Манукян
Артем Манукян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հոկեյիստ եղբայրներն իրենց հորը ողողել են հաղթական տափօղակներով ու պարգևներով։ Նրանցի մեկը պարգևների է հասնում «Ավանգարդում», մյուսը` «Ադմիրալում»։

ԵՐԵՎԱՆ, 4 Դեկտեմբեր — Sputnik. Ռուսաստանի հոկեյի պատանեկան հավաքականի աստղերից մեկը` Օմսկի «Ավանգարդի» 19-ամյա խաղացող Արտյոմ Մանուկյանը, որ հանդես է գալիս Հոկեյի մայրցամաքային լիգայում, պատմել է, թե ինչպես է վերաբերվում Հայաստանի հոկեյի հավաքականում հանդես գալու հեռանկարին։

Генрих Мхитарян - Sputnik Արմենիա
Հենրի՛խ, վերադարձիր. Մխիթարյանին գրկաբա՞ց են սպասում Դորտմունդում

Ռուսական լրատվամիջոցների ներկայացուցիչները հարցում են անցկացրել Ռուսաստանի հոկեյի հավաքականի` հայկական ծագում ունեցող խաղացողների շրջանում (Անդրեյ Ալթիբարմակյան, Ալեքսեյ Պոլոդյան, Արտյոն Մանուկյան)` պարզելու համար` արդյո՞ք ցանկանում են հանդես գալ Հայաստանի հոկեյի հավաքականի կազմում։

Անդրեյ Ալթիբարմակյանը հակիրճ պատասխան է տվել. «Ռուսաստանի հավաքականն ավելի հեղինակավոր է»։ Թեև Ալեքսեյ Պոլոդյանը պատասխանել է, որ «հիանալի կլիներ», սակայն ավելի հավանական է, որ նա կատակում էր։ Պատասխանելու հերթը հասել է նաև Մանուկյանին։

Ի պատասխան sovsport.ru կայքի հարցին նա ասել է։ «Դժվար հարց է, ես հիմա Ռուսաստանի հավաքականում եմ խաղում, հիմա այդպիսի միտք չկա»։

Հոկեյից քիչ թե շատ հասկացող մարդու համար այս պատասխանի մեջ տարօրինակ ոչինչ չկա։ Ռուսաստանը հոկեյի ոլորտի աշխարհի առաջատար գերտերություններից է, իսկ Հայաստանի հավաքականն իր առաջին ելույթների ժամանակ ավելի շատ հիշվեց ջախջախիչ պարտություններով (2003-05 թվականների աշխարհի առաջնություն)։ Ու թեև հետո հայ հոկեյիստները հաղթանակներ տարան, այդուհանդերձ այդ հավաքականների «քաշային» կատեգորիաներն անհամեմատելի են, և լիովին հասկանալի է, որ երիտասարդ հայերը նախընտրում են հանդես գալ ռուսական հավաքականում։

Ռուսաստանի պատանեկան հավաքականի «հայկական հատվածն» իրեն լավ է դրսևորել, մասնավորապես, վերջերս կանադական պատանեկան հավաքականների հետ խաղերում։ Ռուսաստանի հավաքականը երեքական հաղթական ու պարտություն է գրանցել։

Артур Абрахам - Sputnik Արմենիա
Քննությունը կպարզի` արդյո՞ք հայ բռնցքամարտիկները կապ ունեն մաֆիայի հետ. գերմանական ԶԼՄ–ներ

Հետաքրքիր է, որ լավագույն ռմբարկուների առաջին եռյակը Սուպերսերիայի արդյունքում միայն հայկական ազգանուններից էր կազմված։ Այդ ամենը «հայկական թեմայով» բազմաթիվ կատակների առիթ տվեց, այդ թվում` նաև հավաքականի ներսում։ Արտյոմ Մանուկյանը պատմել է, որ շատերն են կատակում։ Հատկապես հայերի մասին սիրում է խոսել նրա գործընկեր` Միշա Մալցևը։

Ինչ վերաբերում է ԶԼՄ-ներում հայտնվող վերնագրերին («Հայկական եռյակ», «Նոր հայերը»), ապա Մանուկյանը պատասխանել է. «Այո, նորմալ է, փորձում ենք դրան առանձնապես ուշադրություն չդարձնել և պարզապես խաղալ»։

Ավելի վաղ հայկական ծագում ունեցող հոկեյիստներ Արտյոմ Մանուկյան ու Ալեքսեյ Պոլոդյանը օգնել էին հոկեյի Ռուսաստանի պատանեկան հավաքականին փայլուն հաղթանակ տանել Կանադայի հավաքականի նկատմամբ։ Այդ հաղթանակից հետո ռուսական ԶԼՄ-ները նրանց գովեստի խոսքեր հղեցին, Մանուկյան — Պոլոդյան դուետի խփած գոլերն անվանեցին «հայկական պոկեր»։

Լրահոս
0