Եկատերինբուրգցի հայը «ՏԷՖԻ» է ստացել

© Sputnik / Журналист Роберт Карапетян
Журналист Роберт Карапетян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Կարապետյանի նախագիծը 11 տարի շարունակ լուսաբանել է ամենատարբեր թեմաներ` տիեզերագնացների փրկությունից մինչև «բալիստիկ» թափոններ։

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի — Sputnik. Լրագրող Ռոբերտ Կարապետյանի «Լրագրողական հետազոտությունների բյուրո» նախագիծը լավագույնն է ճանաչվել «ՏԷՖԻ-Ռեգիոն 2017» հեռուստատեսային մրցանակի «Հրապարակախոսական ծրագիր» անվանակարգում։ Մրցույթի եզրափակիչ փուլը և հաղթողների պարգևատրման արարողությունը անցկացվել են Տյումենում դեկտեմբերի 1-4-ը։

Финал конкурса Ты супер! в Государственном Кремлевском Дворце Финал конкурса Ты супер! в Государственном Кремлевском Дворце - Sputnik Արմենիա
«Ты супер!» մրցույթը ՏԷՖԻ–ի հատուկ մրցանակի արժանացավ

«Լրագրողական հետազոտությունների բյուրո» հաղորդաշարը 2006թ-ին ստեղծել է լրագրող և պրոդյուսեր Ռոբերտ Կարապետյանը։ Այն արդեն 11 տարի թողարկվում է Եկատերինբուրգի Չորրորդ ալիքով։ Ծրագրի շրջանակում շոշափվում են տարաբնույթ թեմաներ` վայրէջքի ժամանակ տիեզերագնացների տեխնիկական փրկությունից մինչև կյանքը գործարանի մոտ, որը վերամշակում է օգտագործված բալիստիկ հրթիռները։ Նախագծի աշխարհագրությունն ընդգրկում է երկրագնդի կեսից ավելին` Հայաստանից և Արևմտյան Սահարայից մինչև Թայվան և ԱՄՆ։

Տվյալ պահին նկարահանվել է «Լրագրողական հետազոտությունների բյուրոյի» ավելի քան 80 թողարկում։

Լրահոս
0