Երևան–Սևան ճանապարհին դիակ է հայտնաբերվել

© Sputnik / Arpi BeglaryanАрмения. Трасса Ереван-Севан
Армения. Трасса Ереван-Севан - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
58 տարեկան քաղաքացու դիակը ձորից հանելու համար դիմել են փրկարարներին։

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի — Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկություն է ստացել, որ «Արծվի թևեր» արձանի մոտակա ձորում դի կա. ձորից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ ԱԻՆ-ը հայտնում է, որ տեղեկությունը ստացել են դեկտեմբերի 4-ին, ժամը 16:57-ին։

Դեպքի վայր է մեկնել Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը և Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարները ձորից (մոտ 100 մ) դուրս են բերել 1959 թ. ծնված Ռ. Պ.-ի դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Լրահոս
0