00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանի տրանսպորտային կոլապսը. ինչի՞ կհանգեցնեն «գազելային» մարտերը

© Sputnik / Asatur YesayantsВ Ереване пошел первый снег, 2016г.
В Ереване пошел первый снег, 2016г. - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երևանի հասարակական տրանսպորտի ապագայի հարցում (ինչպես անցած տարիների ընթացքում) կատարյալ անորոշություն է։ Խառնաշփոթ էլ կա։ Աշխատանքներին, կարծես թե, խորհրդատվական ընկերություններ են ներգրավվել, այժմ դրանց նորերն են ավելանում։

Անկեղծ ասած, հասարակ երևանցուն այդ առումով երկու բան է հետաքրքրում. ե՞րբ է կարողանալու А կետից В կետ հասնել մարդկային պայմաններում և ի՞նչ գումարի դիմաց։ Այս հարցերի վերաբերյալ հակասական պատասխաններ են հնչում։

Արդեն քանի տարի է` մեզ խոստանում են մեկ տարվա ընթացքում լուծել այս հարցը։ Լուծում չկա, խոստումները կրկնվում են, բայց նույնիսկ նախագծեր չեն երևում։ Այժմ, եթե ես իհարկե չեմ խճճվել հակասական տեղեկությունների մեջ, խնդրով զբաղվում է WYG International Limited խորհրդատվական ընկերությունը։ Այսօր ԶԼՄ-ներում տեղեկություն է հայտնվել այն մասին, որ Հայաստանի տրանսպորտային միասնական համակարգի մշակման հարցում հետաքրքրություն է դրսևորել Arriva չեխական ընկերությունը. ընկերության գործադիր տնօրենին երկուշաբթի ընդունել է ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանը։

Город Ереван. Улица - Sputnik Արմենիա
Տրանսպորտի սակագինը կբարձրանա՞. թոշակառուն ու ուսանողը տարբեր սակագին կվճարեն

Այսինքն` մասնակիցների և անմիջական կատարողների շրջանակը դեռ մինչև վերջ պարզ չէ։ Իսկ Երևանի փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը անցյալ շաբաթ հայտարարեց ԶԼՄ-ներին, որ Երևանի երթուղային ցանցի փաթեթը պատրաստ կլինի մինչև տարեվերջ և կյանքի կկոչվի հաջորդ տարվա վերջից։ Բայց քանի որ մի բան է երկրի միասնական տրանսպորտային համակարգը, բոլորովին այլ բան` Երևանի երթուղային ցանցը, ուրեմն եկեք ամեն ինչ չխառնենք իրար։

Բայց դժվար է դիմադրել այն զգացողությանը, որ 2018 թվականին ոչ միայն երկրում, այլև քաղաքի ներսում ոչինչ չի փոխվի։ Ընկերությունները կհայտնվեն, այնուհետև կանհետանան, իսկ խոսակցություններն էլ արդեն կվերաբերեն 2019 թվականին։ Եվ այդպես շարունակ։

Հիշում եմ, որ մեկ տարի առաջ մեզ խոստանում էին, որ այս տարվա ավարտին, այսինքն արդեն այսօր, ուղևորներ տեղափոխող «Գազելներ» Երևանում չեն լինի։ Դրանք կան, և քանակն էլ չի պակասում։

Դե հասկանալի է, չէ որ «երթուղայինները կվերացնենք» ասելը հեշտ է։ Բայց բացի նրանից, որ դրանք ոչնչով փոխարինել չեն կարող, կա նաև մեկ այլ խնդիր` վարորդներին աշխատանքից զրկելը։ Հազարավոր վարորդներ գործազուրկ կդառնան։ Ենթադրենք, նրանցից մի քանի հարյուրը կվարեն խոստացված հասարակական նոր ավտոբուսները (որոնք կարծես բացակայում են)։ Իսկ մյուսնե՞րը։

«Երկու հազար վարորդ գործազուրկ է մնալու։ Կսկսեն բողոքել, կրկին կսկսեն փողոցները փակել, և այդ ամենը տեղի է ունենալու գների աճի ֆոնին», — անցյալ շաբաթ լրագրողներին ասաց Սպառողների իրավունքների պաշտպանության միության ղեկավար Արմեն Պողոսյանը։ Սա խնդիր է։ Ու թե որտեղից են հայտնվելու այդ նոր ավտոբուսները, դեռ հայտնի չէ, մի՞թե դրա համար գումար կա։

Дорога, улица, движение , транспорт, машины - Sputnik Արմենիա
Հասարակական տրանսպորտը չի թանկանա. հիմնավորում է ՊԵԿ-ը

Լավ, գուցե այս հարցի լուծումը նույնպես ընդգրկված է որևէ խորհրդավոր ծրագրում, որ պետք է իրականացվի յուրաքանչյուր ընթացիկ տարվա ավարտին, բայց անդադար հետաձգվում է։ Իսկ ի՞նչ է լինելու տրանսպորտի սակագների հետ։

Այս հարցն ավելի խճճված է։ Վերցնենք միայն վերջին 1-1.5 ամիսները։ Մոտավորապես հոկտեմբերի 20-ին ուղևորափոխադրումների միության ղեկավար Հրանտ Եղիազարյանն ասում էր լրագրողներին, որ Երևանում տրանսպորտի սակագնի թանկացումը հնարավոր է և լիովին հիմնավորված։

Ընդամենը տասն օր անց պետեկամուտների կոմիտեի փոխնախագահ Վախթանգ Միրումյանը հայտարարեց, որ հասարակական տրանսպորտը 2018 թվականին չի թանկանա, նույնիսկ եթե բարձրանա գազի գինը։

Իսկ այսօր Երևանի փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը չի բացառում, որ տրանսպորտի սակագինը կթանկանա։ Այս հակասությունների ցանկը կարելի է դեռ երկար շարունակել։

Հանուն արդարության պետք է խոստովանել, որ սակագինը պետք է բարձրացվի։ Սակայն միայն այն դեպքում, երբ տրանսպորտի ոլորտում իսկապես զգալի դրական փոփոխություններ լինեն։ Երբ երևանցիները կարողանան երթևեկել առանց իրենց նսեմացած զգալու. ահա այդ ժամանակ կարելի է խոսել նաև սակագների մասին։

Այսօր մարդկային պայմաններում կարելի է երթևեկել միայն մետրոյում, բայց մեր քաղաքում մետրոյով ուզածդ տեղը չես հասնի։ Եվ այսօրվա 100 դրամը կարելի է նույնիսկ մեծ գումար համարել երևանյան սարսափելի երթուղայիններում, գերծանրաբեռնված ավտոբուսներում կամ մամոնտի նման հազվադեպ հանդիպող տրոլեյբուսներում երթևեկելու կասկածելի հաճույքի համար։

Мэрия Еревана - Sputnik Արմենիա
Տրանսպորտի թանկացման պնդումն անլուրջ խոսակցություն է. քաղաքապետարանը հերքում է լուրը

Հավանաբար, արդար կլինի, որ սակագինը միանգամից չբարձրացնեն։ Եթե հանկարծ, իրոք, որևէ հրաշքով իսկապես հեղափոխություն լինի Երևանի ուղևորափոխադրման հարցում, հավանաբար պետք է մարդկանց ժամանակ տալ ընտելանալու, հավատալու, որ դա իրականություն է, այլ ոչ թե պիլոտային ծրագիր, որը կցուցադրվի այսօր և չեղյալ կհայտարարվի վաղը։

Օրինակ, կարելի է երկու շաբաթ կամ մեկ ամիս ժամանակ տալ։ Չէ՞ որ ոլորտի նախարարությունների ու քաղաքապետարանի չինովնիկներն ասում են` իրենց նախագծած փոխինտեգրված ցանցի պայմաններում սակագները ևս ճկուն են լինելու։ Մի ակնթարթում գները բարձրացնելը դաժան կլինի ոչ հարուստ երևանցիների նկատմամբ։

Թող երևանցիներն ընտելանան, օպտիմալ երթուղի ընտրեն իրենց համար` տևողության, գնի, կոնֆիգուրացիայի առումով… Այնուհետև, աստիճանաբար սակագինը կարելի է նաև բարձրացնել։ Եթե մարդն արագ և հարմարավետ պայմաններում տեղ հասնի, կհամակերպվի նաև որոշակի բարձրացման հետ։ Թող որ չուզելով, բայց կհամաձայնի։

Եվ ևս մի մաղթանք։ Պարոնայք քաղաքապետներ և նախարարներ, վերջապես զբաղվեք մետրոպոլիտենով, կայարանների քանակի ավելացմամբ։ Ընդամենը մեկ-երկու նոր կայարանները մի շարք խնդիրներ կլուծեն, կավելանա ստորգետնյա ուղևորահոսքը։

Դրական կողմեր այստեղ շատ կան, բայց հույսերը, կարծես, անիրականանալիների շարքից են։

Լրահոս
0