Երևանն օրինակ ծառայեց. Հայաստան–ԵՄ համաձայնագիրը քննարկել են Թբիլիսիում

© Official site of the President of RAАрмения подписала соглашение о всеобъемлющем и расширенном партнерстве с ЕС
Армения подписала соглашение о всеобъемлющем и расширенном партнерстве с ЕС - Sputnik Արմենիա
Հայաստանն օրինակ է ծառայել բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են համագործակցել Բրյուսելի հետ, բայց չեն ձգտում մտնել «եվրոպական ընտանիք». համոզված են թբիլիսյան համաժողովին մասնակցած փորձագետները։

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի ստորագրումը դարձել է Թբիլիսիում «Եվրամիությունը և գործընկերները. բազմազանություն` հանուն ուժեղ միասնության» միջազգային միջխորհրդարանական համաժողովի առանցքային թեմաներից մեկը։ Այդ մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց իշխող Հայաստանի հանրապետական կուսակցության պատգամավոր Միհրան Հակոբյանը։

5-й Саммит Восточного партнерства в Брюсселе - Sputnik Արմենիա
ԵՄ-ի հետ համաձայնագրով Հայաստանը չի փոխում քաղաքական և քաղաքացիական վեկտորը

«Եվրամիությունը և գործընկերները. բազմազանություն` հանուն ուժեղ միասնության» միջազգային միջխորհրդարանական երկօրյա համաժողովը` Եվրամիության անդամ երկրների 17 պատվիրակությունների և գործընկերների մասնակցությամբ, բացվել է դեկտեմբերի 4-ին Թբիլիսիում։ Հակոբյանից բացի, Հայաստանը համաժողովում ներկայացնում է նաև ընդդիմադիր «Ելք» դաշինքի պատգամավոր Մանե Թանդիլյանը։

Համաժողովի նպատակն է Բրյուսելում «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովի արդյունքների քննարկումը։

«Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրումը համաժողովի ամենաքննարկվող թեմաներից է։ Մասնակիցներն ընդգծում են, որ Հայաստանի օրինակին կարող են հետևել մյուս երկրները, որոնք պատրաստ չեն դառնալ ԵՄ անդամ, բայց ցանկանում են բարիդրացիական հարաբերություններ հաստատել», — ասաց Հակոբյանը։

Նրա խոսքով` Երևանի օրինակը և Սերժ Սարգսյանի «և-և» քաղաքականությունը, որը ենթադրում է համագործակցություն բոլոր կողմերի հետ, բարձր են գնահատել գործընկերները։ Հայաստանը, լինելով Ռուսաստանի ռազմավարական գործընկեր, ՀԱՊԿ անդամ, դարձել է ԵԱՏՄ միակ անդամ երկիրը, որ նման համաձայնագիր է ստորագրել Եվրամիության հետ։

Հակոբյանը Թբիլիսիում իր ելույթում ընդգծել է, որ Հայաստանը ձգտում է բարեկամական հարաբերություններ հաստատել Եվրամիության հետ, ինչի վկայությունն է վերոնշյալ համաձայնագրի ստորագրումը։

«Ես ընդգծել եմ Հայաստանի համար եվրոպական օրենսդրության դերը` նշելով, որ եթե մենք վերցնենք այս կամ նորմատիվ ակտերը, ապա անպայման կադապտացնենք դրանք հայկական իրականությանը», — ասաց Հակոբյանը։

Նախօրեին հայկական պատվիրակության անդամները «Արևելյան գործընկերության» անդամ երկրների և ԵՄ ներկայացուցիչների հետ մասնակցել են Վրաստանում Լատվիայի դեսպանատան կազմակերպած միջոցառմանը։

Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը ստորագրվել է նոյեմբերի 24-ին Բրյուսելում։ Փաստաթուղթը ստորագրել են Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը և ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին։ Ստորագրմանը ներկա է եղել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։

Ելույթ ունենալով «Արևելյան գործընկերություն» գագաթնաժողովում` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ասել է, որ 2017 թվականն իրավամբ կարելի է համարել Հայաստան-ԵՄ հարաբերությունների քառորդդարյա պատմության կարևոր հանգրվաններից մեկը, որ նշանավորվում է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրմամբ։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала