«Հայաստանի էլցանցը» խոշոր գումարով կտուգանվի. խախտվել են սպառողների իրավունքները

CC BY 2.0 / FuFu Wolf / Strommast Stromnetz Deutschland-2Линии электропередач в Германии
Линии электропередач в Германии - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀԷՑ–ը կարող է խոշոր տուգանքի արժանանալ` սպառողների իրավունքները խախտելու համար։ Որոշման նախագիծն արդեն հրապարակված է ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կայքում։

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբեի — Sputnik. ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը խոշոր տուգանք կկիրառի «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերության նկատմամբ։ Տուգանքի մասին որոշման նախագիծը նախատեսված է քննարկել հանձնաժողովի` դեկտեմբերի 6-ի նիստում։

Համաձայն հանձնաժողովի կայքում հրապարակված որոշման նախագծի` ՀԾԿՀ-ն ապրիլ-մայիսին մոնիթորինգ է իրականացրել և պարզել, որ ՀԷՑ-ը խախտումներ է թույլ տվել էլեկտրասպառման համակարգին նոր միացող կամ վերակառուցվող համակարգն էլեկտրական ցանցին միացնելու համար կնքվող պայմանագրերում։ Դրանով, ըստ հանձնաժողովի, ընկերությունը խախտել է սպառողների իրավունքները։

Հայտնաբերված խախտումների հիմքով, հանձնաժողովն 2017 թ-ի հոկտեմբերի 16-ին ՀԷՑ-ի նկատմամբ վարչական վարույթ է հարուցել, որի ընթացքում ընկերությունից 2 անգամ պարզաբանում է պահանջել, երկու անգամն էլ`անպատասխան։

Այս փաստերի հիման վրա հանձնաժողովը մտադիր է տուգանել ՀԷՑ-ին 5 միլիոն դրամով։

Դեկտեմբերի 6-ին հանձնաժողովի կայացրած որոշումն ուժի մեջ կմտնի 2 շաբաթվա ընթացքում։ Տուգանքի որոշման հետ չհամաձայնելու դեպքում ՀԷՑ-ը կարող է երկամսյա ժամկետում այն բողոքարկել Հանձնաժողով կամ վարչական դատարան։

«Հայաստանի էլեկտրական ցանցերը» ՀՀ-ում էլեկտրաէներգիայի մատակարարման ոլորտում մենաշնորհ ունեցող ընկերություն է։ 1997թ-ին հիմնադրված ընկերության սեփականատերը 2017թ-ին դարձավ ՌԴ-ում գրանցված «Տաշիր» ընկերությունը, որի սեփականատերը հայազգի գործարար Սամվել Կարապետյանն է։

Լրահոս
0