00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Սեյրան Օհանյան
Ապագա սահմանը սադրանքի հիմք չի կարող լինել. Սեյրան Օհանյան
17:11
16 ր
Արմինե Տիգրանյան
Այսօր էլ ծնվում են արցախահայեր, բայց նրանք չեն կարող իրենց ինքնությունը պահպանել․Արմինե Տիգրանյան
17:40
9 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանը սադրանքների օղակում է. կհաջողվի՞ մարել ադրբեջանական կրքերը

© Photo : оfficial site of the President of RAПрезидент Серж Саргсян, минист обороны Виген Саргсян на сессии ОДКБ /30 ноября 2017/. Минск, Беларусь
Президент Серж Саргсян, минист обороны Виген Саргсян на сессии ОДКБ /30 ноября 2017/. Минск, Беларусь - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիայի սյունակագիր Արման Վանեսքեհյանը մտորում է այն մասին, թե Հայաստանն ինչ կապ ունի մերձկասպյան երկրների գագաթնաժողովի հետ, և հնարավոր է արդյո՞ք, որ Հայաստանին սադրանքներ ուղղվեն։

Հուսանք` Կասպից ծովի իրավական կարգավիճակի կոնվենցիայի վերաբերյալ գագաթնաժողովը, որը նախատեսված է հունվար-փետրվար ամիսներին, չի անդրադառնա Հայաստանի վրա ։

Մերձկասպյան երկրների պետությունների ղեկավարների մասնակցությամբ գագաթնաժողովի նախաշեմին, որը նախատեսվում է անցկացնել գալիք տարվա սկզբին Ղազախստանում, այսօր Մոսկվայում հավաքվել են Ռուսաստանի, Իրանի, Ղազախստանի, Թուրքմենստանի և Ադրբեջանի արտգործնախարարները։

Մերձկասպյան երկրների արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարների մոսկովյան խորհրդակցությունը, մեծ հաշվով, Հայաստանի հետ որևէ կապ չունի։ Թեև տարածաշրջանը մոտ է, բայց ո՛չ քաղաքական, ո՛չ էլ տնտեսական առումով կապ չունի Հայաստանի հետ։

ОЧЭС - Sputnik Արմենիա
Սկանդալ կիևյան նիստի ժամանակ. հայկական պատվիրակությունը լքել է դահլիճը

Չհաշված լոգիստիկ երկաթգծի երթուղին, որ Բաքուն կապում է Կարսի (այժմ` Թուրքիայի տարածք) հետ, կարող է Մոսկվայում քննարկումների թեմա դառնալ։ Այն էլ միայն այն համատեքստում, որ Թուրքմենստանն ու Ղազախստանը կարող էին օգտվել կասպյան լաստանավից սեփական արտադրանքը Թուրքիա, այնուհետև Եվրոպա արտահանելու համար։

Թեև իրականում ծովային լոգիստիկ հատվածը կարող է թանկացնել Ղազախստանից և Թուրքմենստանից դեպի Արևմուտք ճանապարհն այնքանով, որ գնային առումով այդ տրանսպորտային փոխադրումները չեն կարողանա մրցակցել ռուսական տարածքներով Եվրոպա դուրս գալու հետ։

Ինչևէ, Մոսկվայում դեկտեմբերի 4-ին և 5-ին անցկացվող խորհրդակցության վերաբերյալ հաղորդագրությունում այդ մասին ոչինչ գրված չէ։ Սակայն այդ թեման, կարծես թե, շոշափվելու է ամեն դեպքում։

Իսկ Մոսկվայի խորհրդակցության հիմնական նպատակը, փաստորեն, Կասպից ծովի իրավական կարգավիճակի կոնվենցիայի վերաբերյալ փաստաթղթերի նախապատրաստումն է, որը, ինչպես նախատեսում են կողմերը, Ղազախստանում կքննարկեն գալիք տարվա սկզբին։

Կուլիսների հետևում խոսում են, որ Ռուսաստանի ԱԳՆ-ն իսկապես ծավալուն գործ է անում, որպեսզի Կոնվենցիան վերջապես ստորագրվի։

Բացի այդ, արտգործնախարարների ուշադրությունը կենտրոնացած կլինի Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին կոնվենցիայի վրա, նաև Կասպից ծովում տարբեր ոլորտներում հնգակողմ համագործակցությունը կարգավորող փաստաթղթերի վրա, որոնք կկարգավորեն նաև տնտեսությունը, տրանսպորտը, ռազմական նավագնացությունը, որսագողության դեմ պայքարը, նավագնացության անվտանգության ապահովումը և այլն:

Армен Ашотян - Sputnik Արմենիա
Անհասկանալի խաղեր Սևծովյան տնտեսականում. հայկական պատվիրակությունը պատասխան ունի

Արտգործնախարարները կքննարկեն նաև տարածաշրջանային և միջազգային տարրերի հետ կապված հարցեր։ Կարելի է ենթադրել, որ այդ ժամանակ Հայաստանը կհիշատակվի նաև արցախյան հիմնախնդրի համատեքստում։

Ադրբեջանը հնարավոր ամեն տեղ «կեղծ» որոշումներ է առաջ տանում` հույս ունենալով, որ ինչ-որ կերպ դրանք կանդրադառնան Արցախի վրա։

Այդ առումով, հավանաբար, Հայաստանը պետք է խաղադրույք կատարի այն հանգամանքի վրա, որ ԵԱՏՄ դաշնակիցները` Ռուսաստանն (առաջին հերթին) ու Ղազախստանը, ճիշտ նույնքան, որքան և տարածաշրջանային դաշնակից ու հարևան Իրանը, թույլ չեն տա, որ արցախյան հարցի շուրջ բորբոքվեն ադրբեջանական կրքերը, որոնք իրականում կասպյան պայմանավորվածությունների հետ որևէ կապ չունեն։

Առավել ևս, որ Թուրքմենստանն իր շահերն ունի, որոնք մեր տարածաշրջանում կոնկրետ Հայաստանի հետ են կապված։

Եվ ուզում եմ հուսալ, որ դեպքերի նման զարգացման պարագայում Ղազախստանում հունվար-փետրվար ամիսներին սպասվող Կասպյան գագաթնաժողովին ՍԾՏՀ ԽՎ 50-րդ հոբելյանական նիստի ժամանակ կիևյան գագաթնաժողովում տեղի ունեցածի պես մեկ այլ սադրանք չի լինի։

Հասկանալի է, որ այդ ամոթալի սադրանքը հայկական պատվիրակության դեմ միացյալ ուժերով կազմակերպել էին Թուրքիան, Ուկրաինան և Ադրբեջանը։ Միջազգային ԶԼՄ-ները բազմիցս գրել են այդ սադրանքի մասին և թե ինչ որոշում էր այնտեղ կայացվում կազմակերպության 25-ամյակին նվիրված հռչակագրի վերաբերյալ։

Գրել էին նաև, թե ինչպես են լուրջ տիկնայք և պարոնայք (պետական պատվիրակությունների ներկայացուցիչները) իրենց հայ գործընկերներից գաղտնի խորհրդակցությունների սենյակ սողոսկում։ Եվ այնտեղ արդեն որոշում կայացնում տարածաշրջանային հակամարտությունների վերաբերյալ, որն «ամբողջովին հակասում է միջազգային իրավունքի՝ ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության և ժողովուրդների ազատ ինքնորոշման իրավունքի սկզբունքներին» (մեջբերում հայկական պատվիրակության հայտարարությունից)։

Սակայն հարցն ամենևին էլ կատարվածի մանրամասները չեն. դրանով ստիպված կլինեն զբաղվել սադրանքի կազմակերպիչները։

Արցախյան դիմակայությունը և Ղրիմի շուրջ ստեղծված իրավիճակն, ըստ էության, տարբեր հակամարտություններ են

Բանն այն է, որ տեղի ունեցածը հստակ ցույց է տալիս, թե ինչ ջանքեր է գործադրում ադրբեջանական կողմը Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ իր դիրքորոշումն առաջ տանելու համար ցանկացած հարթակ օգտագործելու հարցում։ Ընդ որում` օգտագործում է քաղաքական դաշտում բոլոր հնարավոր ու անհնար, թույլատրված և անթույլատրելի ձևերը։ Ջանում են, օրինակ, արցախյան հակամարտությունը հավասարեցնել Ղրիմի շուրջ ստեղծված իրավիճակին, թեև գրեթե բոլոր վերլուծաբաններ և փորձագետները վստահեցնում են, որ դրանք, ըստ էության, բացարձակ տարբեր խնդիրներ են։

Իրականում ՍԾՏՀ ԽՎ-ի նիստի գլխավոր դերակատարներն Ուկրաինան և նրան միացած Ադրբեջանն էին։ Նրանք օգտվեցին, որ կազմակերպության գլխավոր քարտուղարի պարտականություններն իրականացնում է Ադրբեջանի խորհրդարանի նախկին պատգամավոր Ասաֆ Հաջիևը, իսկ ՍԾՏՀ ԽՎ-ի կանոնակարգի համաձայն` 2017 թվականի հուլիսին կազմակերպության նախագահությունը 6 ամսով ստանձնել է Ուկրաինայի գերագույն ռադան։

Министерство иностранных дел России - Sputnik Արմենիա
Ուկրաինան «ոլորում» է ՍԾՏՀ անդամ երկրների ձեռքերը. ՌԴ ԱԳՆ–ի արձագանքը Կիևում տեղի ունեցածին

Հավանաբար, սա բավարար պայման էր, որ ոչ միայն ռուսական պատվիրակությանը չհրավիրեն հոբելյանական վեհաժողովին, այլև հայտարարեն, որ հայկական պատվիրակություն կատարում է ռուս գործընկերների գործառույթները։

Դե, ընդհանուր առմամբ, ընկերոջ բացակայության պարագայում նրա շահերը պաշտպանելը, մեծ հաշվով, ամոթալի չէ նույնիսկ գլոբալ քաղաքականության մեջ։ Այնպես որ ի սկզբանե արդեն պարզ էր, որ փոփոխությունները, որոնք մտցնում էր ուկրաինական պատվիրակությունը «Ժողովրդական ճակատի» պատգամավոր Լյուդմիլա Դենիսովայի գլխավորությամբ, հայկական պատվիրակությունը չի ընդունի։

Առավել ևս, որ ընդունված սահմանումները ոչ միայն կենսունակ չեն, այլև ամոթալի։ Եվ հայերն, իհարկե, միանշանակ դեմ էին քվեարկելու։ Ինչն էլ, հավանաբար, պետք էր ադրբեջանական պատվիրակությանը։

Ահա այսպիսի բազմաքայլ սադրանք էին կազմակերպել Ուկրաինան, Ադրբեջանն ու նրանց սատարող Թուրքիան։

Մյուս կողմից` ամեն դեպքում հասկանալի չէ, թե ինչ անմիջական կապ ունեն ՍԾՏՀ ԽՎ-ի հետ Հայաստանն ու Ադրբեջանը, որոնք նույնիսկ Սև ծովի ափ դուրս գալուց են զրկված։ Սակայն այդ մասին կխոսենք մեկ ուրիշ անգամ, մոտ ապագայում։

Լրահոս
0