Հոլիվուդի աստղ Անժելա Սարաֆյանն ապշեցնում է իր նոր կերպարով

© AFP 2023 / Valerie Macon / Անժելա Սարաֆյան
Անժելա Սարաֆյան - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ամերիկահայ դերասանուհի Անժելա Սարաֆյանի` Vogue Russia ամսագրի համար արված սադրիչ ֆոտոշարքը հայտնվել է սոցցանցերում։

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի — Sputnik. Հայկական ծագումով հոլիվուդյան աստղ Անժելա Սարաֆյանը Vogue Russia ամսագրի համար ընտրել է շիկահերի կերպարը։ Լուսանկարները հայտնվել են Instagram-ում։

🌸 @voguerussia @angelasarafyan

Публикация от Zara Sarafyan (@zarasarafyan) Дек 2 2017 в 1:43 PST

Հայուհին հանրահայտ ամսագրում ներկայացել է «ռետրո» ոճով։

🌻photo: @alexandravalenti @voguerussia @angelasarafyan

Публикация от Zara Sarafyan (@zarasarafyan) Дек 3 2017 в 8:31 PST

Լուսանկարներից մեկում աղջիկն առանց կեղծամի է և տանտիրուհու կերպարում։ Լուսանկարներն արվել են դեռևս այս տարվա օգոստոսին, բայց համացանցում նոր են հայտնվել։

 

Անժելա Սարաֆյանը ծնվել է Հայաստանում, 4 տարեկանից ապրում է ԱՄՆ-ում: 2000 թ.-ին Սարաֆյանն առաջին անգամ էպիզոդիկ դերով հանդես է եկել «Հեքիաթներ» հեռուստանովելում, այնուհետև խաղացել է բազմաթիվ այլ սերիալներում։ Անժելան խաղացել է «Տիկնիկ», «Kabluey», «Տեղեկատուները», «Գեղեցիկ կյանք» ֆիլմերում, ինչպես նաև մարմնավորել է եգիպտացի վամպիր Տիայի դերը «Մթնշաղ. լուսաբաց. մաս 2» ֆիլմում։

Թերի Ջորջի «Խոստում» ֆիլմում Սարաֆյանը մարմնավորել է Մարալի կերպարը:

Լրահոս
0