«Մերձավոր Արևելքի Հիտլերը». Նեթանյահուն` այաթոլլա Ալի Խամենեիի մասին

© Sputnik / Сергей Гунеев /  / Անցնել մեդիապահոցПремьер-министр Израиля Биньямин Нетаньяху
Премьер-министр Израиля Биньямин Нетаньяху - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
«Նացիստական Գերմանիան ու Իրանը միավորում է «հրեաների սպանելու անհիմն ցանկությունը», – ասել է Իսրայելի վարչապետը։

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի – Sputnik. Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին «նոր Հիտլերն» է, հայտնել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն` տեսակապով ելույթ ունենալով Վաշինգթոնում Բրուքինգյան ինստիտուտի գիտաժողովի ընթացքում, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Մենք թույլ չենք տա իրանական ռեժիմին միջուկային զենք ունենալ։ Մենք թույլ չենք տա դրանց ռազմական իմաստով հաստատվել Սիրիայում. դա, կարծես, նրանց նպատակն է», – ասել է Նեթանյահուն։

Встреча МИД Армении Эдварда Налбандяна с премьер-министром Израиля Бениамином Нетаньяху - Sputnik Արմենիա
Երևանը Իրանի ստվերում. կփչացնի արդյո՞ք Իսրայելը հայ-իրանական հարաբերությունները

Ընդ որում` նա հայտնել է, որ «Իրանի գերագույն առաջնորդը Մերձավոր Արևելքի նոր Հիտլերն է», թեև ընդունել է, որ նացիստական Գերմանիայի ու Իրանի միջև մի շարք տարբերություններ կան։

«Մյուս կողմից էլ` նրա խոսքով, երկու ռեժիմների դեպքում էլ կարելի է խոսել «հրեաներին սպանելու անհիմն ցանկության մասին»։

Իսրայելի վարչապետը հայտնի է որպես իրանական ատոմային գործարքի գլխավոր ընդդիմադիր։

Նեթանյահուն պնդում է, որ համաձայնագրերը, որոնք համարվում են Թրամփին նախորդող Բարաք Օբամայի ամենանշանավոր արտաքին քաղաքական ձեռքբերումներից մեկը, ոչ միայն օրինականացրել են Իրանի դիրքը որպես միջուկային գերտերություն, այլ նաև, պատժամիջոցները հանելու շնորհիվ, թույլ են տվել այն ընդլայնել։

Թեհրանում ժխտում են, որ իրենց միջուկային ծրագրում ռազմական բաղադրիչ կա ու պնդում են իրենց ` խաղաղ նպատակներով ատոմ ունենալու իրավունքը։

Լրահոս
0