Фон для радио  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Միրաքյան. «Մենք, ասես, բնական ֆիլտր լինենք»

© Sputnik / Aram Nersesyan / Ваграм Миракян в гостях у радио Sputnik Армения
Ваграм Миракян в гостях у радио Sputnik Армения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Գործարար Վահրամ Միրաքյանը քննարկումների հարթակ է հրավիրում բոլոր նրանց, ովքեր ծրագրում եք հիմնել բիզնես, դառնալ մարքեթոլոգ։ Sputnik Արմենիայի եթերում նա խոսում է այդ հարթակի կարևորության մասին։
Վահրամ Միրաքյան

Գործարար Վահրամ Միրաքյանը նշում է, որ մեկ տարվա մեջ արդեն ութ հանդիպում է կայացել։

«Գործարար կապերը շատ կարևոր են։ Մենք, ասես, բնական ֆիլտր լինենք։ Գալիս են այն գործարարները, որոնք վճարում են գիտելիք ստանալու համար։ Հավաքվում են զարգացման ձգտող գործարարները»,- նշում է նա։

Ըստ Միրաքյանի` պետական համակարգի և գործարար համայնքի միջև կապն ապահովելու գործում հիմնականում միջնորդ են հանդիսանում լրատվամիջոցները, սակայն այդ կապը երբեմն խզվում է, և սխալ տեղեկություն է տեղ հասնում։

«Մեր խնդիրներից մեկն այն է, որ ուղիղ կապ հաստատենք։ Կառավարության ներկայացուցիչները լսում են, թե ինչն է մտահոգում գործարաներին։ Գործարարներն էլ ներսից են տեսնում խոհանոցը։ Կոնկրետ տեղում ինչ-որ մարդկանց խնդիրներ են լուծվում, փոխադարձ պայմանավորվածություններ են ձեռք բերվում»,- նշեց Միրաքյանը։

Լրահոս
0