Սառեցված ձուկը Երևան չհասավ

© Sputnik / Арам НерсесянРыба
Рыба - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Մոսկվայի Վնուկովո օդանավակայանում արգելել են 710,5 կիլոգրամ սառեցված ձուկն արտահանել Երևան։

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի — Sputnik. 710,5 կգ սառեցված ձկան խմբաքանակն այդպես էլ Երևան չհասավ։ Պատճառն ապրանքների մի մասի վրա անասնաբուժական փաստաթղթերի բացակայությունն էր, հայտնում է Ռոսսելխոզնադզորի մամուլի ծառայությունը։

«Կասեցվել է 710,53 կգ սառեցված ձկան և ծովամթերքի երկու խմբաքանակի ձևակերպման գործընթացը», — գրված է հաղորդագրության մեջ։

Նշվում է նաև, որ անասնաբուժական ստուգումներ անցկացնելու ժամանակ պարզվել է, որ խմբաքանակի մի մասի ուղեկցող փաստաթղթերը բացակայում են։

 

Լրահոս
0