Սերժ Թանկյանը որոշել է «զբաղվել» հայկական սուրճով

© Sputnik / Asatur Yesayants / Серж Танкян
Серж Танкян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հանրահայտ երաժիշտն ուզում է Հայաստանում սուրճի ապրանքանիշ հիմնել։

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի – Sputnik. Աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը հարցազրույց է տվել Expert պարբերականին, խոսել իր հետագա ծրագրերի մասին։ Երաժիշտը նշել է, որ կյանքի կոչելու բազմաթիվ գաղափարներ ունի, որոնցից մեկն էլ Հայաստանում սուրճի ապրանքանիշ ստեղծելն է:

«Ես կշարունակեմ երաժշտություն գրել: Եվ ես բազմաթիվ այլ գաղափարներ ունեմ, որոնցից մեկն էլ Հայաստանում սուրճի ապրանքանիշ հիմնելն է, քանի որ դա այն բաներից է, որ ես իսկապես սիրում եմ»,- ասել է նա:

Թանկյանը նշել է, որ տարբեր նախաձեռնություններ սկսելու ցանկությունները շատ են։

«Տեսնենք՝ դեպի ուր կգնամ»,- ասել է երաժիշտը:

Նա նաև նշել է, որ իր համար ամենակարևորն իր ընտանիքն է, որդին:

«Ինձ համար նրա հետ ժամանակ անցկացնելն ավելի արժեքավոր է, քան այս աշխարհում ցանկացած այլ բան: Ես կզրոյացնեի իմ ամբողջ երաժշտությունը նրա միայն մեկ ժպիտի համար»,- ընդգծել է Թանկյանը։

Լրահոս
0