Սկզբում երեխաները, հետո` եկեղեցին. Հալեպում վերանորոգվել է սբ. Գրիգոր վարժարանը

© AFP 2020 / Joseph EidАрмянская церковь в Алеппо
Армянская церковь в Алеппо - Sputnik Արմենիա
Գնդակոծության հետևանքով տուժած հայկական վարժարանը վերականգնվել է, ինչը կօգնի հայ երեխաներին հնարավորինս արագ շարունակել ուսումը։

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի — Sputnik. Հալեպում վերականգնել են սբ. Գրիգոր Լուսավորչի եկեղեցուն առընթեր համանուն վարժարանը։ Այդ մասին հաղորդում է Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսության թեմի «Գանձասար» շաբաթաթերթը։ Դպրոց և եկեղեցի այցելած թերթի թղթակիցներին արքեպիսկոպոս Պետրոս Մխիթարյանը ցույց է տվել, թե ինչ հետևանքներ են թողել գնդակոծությունները։

«Քաղաքն ազատագրելուց հետո սկսել են վերանորոգել առաջին հերթին դպրոցը, որպեսզի աշակերտները կարողանան շարունակել ուսումը», — գրում է պարբերականը։

Միայն դրանից հետո կվերականգնվի եկեղեցին, որը նույնպես խիստ տուժել է հրթիռային հարվածներից։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала