Ծխացող պանթուրքիզմ. Թուրքիան Արցախում «խաղաղապահի» դեր կատարելու հուսահատ փորձ է անում

© AFP 2020 / OZAN KOSEРеджеп Тайип Эрдоган
Реджеп Тайип Эрдоган - Sputnik Արմենիա
Թուրք–ադրբեջանական ռազմական երկխոսության նիստը արցախյան գործընթացին մասնակցելու ևս մի փորձ է, կարծում են փորձագետները։

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի — Sputnik. Թուրքիան ամեն կերպ փորձում է ցույց տալ իր մասնակցությունը ղարաբաղյան հակամարտությունում` չնայած նրան, որ Մինսկի խմբի համանախագահները չեն պատրաստվում թույլ տալ նրան մոտենալ այդ հարցին, Sputnik Արմենիային ասաց թուրքագետ Հակոբ Չաքրյանը։

Реджеп Тайип Эрдоган - Sputnik Արմենիա
Ով քեն է պահում, կորցնում է. Էրդողանը համեմատության գծեր է անցկացրել Հայաստանի ու Վրաստանի միջև

Բարձրագույն մակարդակում թուրք-ադրբեջանական ռազմական երկխոսության նիստը տեղի կունենա Բաքվում դեկտեմբերի 5-7-ը։ Նիստի ընթացքում պատվիրակությունների աշխատանքային խմբերը կդիտարկեն երկկողմ հարաբերությունների ընթացիկ դրությունը և կքննարկեն գործունեության ուղղությունները` իրենց առջև դրված խնդիրների կատարման համար։

«Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը ստանձնել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։ Թուրքիան իր հերթին հետ չմնալու կամ գոնե նման տեսանելիություն պահպանելու համար նման քննարկումներ է անցկացնում», — ասաց Չաքրյանը։

Ո՛չ ԱՄՆ-ն, ո՛չ Ֆրանսիան, ո՛չ Ռուսաստանը Թուրքիային չեն զիջի ղարաբաղյան հարցի կարգավորման նախաձեռնությունը, քանի որ արցախյան հակամարտությունն ամենակարևոր հարցն է։ Այն պետությունը, որի նախաձեռնությամբ կլուծվի, կկարգավորվի այդ հարցը, զգալիորեն կավելացնի իր ազդեցությունը տարածաշրջանում։ Հենց այդ պատճառով համանախագահ երկրներից ոչ մեկը չի զիջի Թուրքիային։

Նրա խոսքով` նման երկխոսությունները պետք են Թուրքիային նաև Ադրբեջանում դիրքերն ամրապնդելու համար։

«Առայժմ Թուրքիան փորձում է, բայց մինչև հիմա ոչ մի առաջընթացի չի հասել», — ասաց Չաքրյանը։

Միաժամանակ Թուրքիան ձգտում է Ղարաբաղը տեսնել Ադրբեջանի կազմում ոչ այնքան Բաքվի համար, որքան հենց իր։ Չաքրյանի խոսքով` Թուրքիայի համար գլխավոր նպատակը Հայաստանի ուժեղացումը կանխելն է։

Թուրքագետը նշում է, որ պանթուրքիզմի գաղափարը դեռ ողջ է. սկզբից մոտակա տարածքներում, հետո` ավելի հեռավոր։ Այդ են վկայում նաև պայմանները, որոնք Թուրքիան 1990-ականների սկզբին առաջադրել էր` Երևանի հետ հարաբերություններ հաստատելու համար։

5-й Саммит Восточного партнерства в Брюсселе - Sputnik Արմենիա
Երևանը Բաքվից առաջ է ընկել «եվրավազքում», Էրդողանը կատաղել է

«1915թ-ի մասին չհիշելուց ու սփյուռքի հակաթուրքական քաղաքականությունը կանխելուց բացի, Հայաստանի նկատմամբ առաջադրված նախապայմաններից մեկն էր Արցախը հանձնել Ադրբեջանի իշխանությանը», — ասաց Չաքրյանը։

Նրա խոսքով` Թուրքիայի թերթերն այդ ժամանակ գրում էին, որ եթե չհաջողվի հասնել դրանց կատարմանն այդ շրջանում, ապա Հայաստանի ուժեղացումից հետո նրանք ստիպված կլինեն հրաժարվել իրենց ծրագրերից։

Ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը Sputnik Արմենիային ասաց, որ սովորաբար նման հանդիպումները տեղի են ունենում փոխնախարարների մակարդակում։

Այս անգամ ադրբեջանական կողմից ներկա է լինելու պաշտպանության նախարարի` անձնակազմի հարցերով տեղակալ, գեներալ-լեյտենանտ Քերիմ Վելիևը, իսկ թուրքական կողմից` ԶՈՒ Գլխավոր շտաբի ծրագրերի և սկզբունքների գլխավոր վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Յավուզ Թուրքգենջին։

«Հանդիպմանը նախորդել են Թուրքիայի, Ադրբեջանի և Պակիստանի ԱԳՆ ղեկավարների բանակցությունները։ Կարելի է զուգահեռ տանել. Բելառուսում մինչ այդ Հայաստանի մասնակցությամբ տեղի է ունեցել ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հանդիպումը, որին նախորդել է ԱԳՆ և ՊՆ ղեկավարների հանդիպումը», — ասաց Նահապետյանը։

Նրա խոսքով` ՀԱՊԿ գագաթնաժողովում պետությունների ղեկավարները քննարկել են ահաբեկչության, անօրինական միգրացիայի հարցերը։

«Անօրինական միգրացիայի շրջանակում Ադրբեջանը կարող է դիտարկվել որպես տարանցիկ գոտի, որտեղից ահաբեկչական խմբավորումները ներթափանցում են Ռուսաստան։ Դա եղել է նաև առաջին և երկրորդ չեչենական պատերազմների ժամանակ։ Այդ առումով Թուրքիան և Ադրբեջանը մտածելու տեղ ունեն», — ասաց Նահապետյանը։

Նրա կարծիքով` տարածաշրջանում նկատվում է որոշակի բևեռացում։ Մի կողմից` Հայաստանը և ՀԱՊԿ-ն, մյուս կողմից` Թուրքիան, Ադրբեջանը և Պակիստանը։

Թուրք-ադրբեջանական երկխոսությունը կայացել է հայ-արցախյան զորավարժությունների անցկացումից հետո, որոնց գաղափարը լայնածավալ հակամարտության պայմաններում հակառակորդի խոշոր խմբավորումը շրջապատելն ու ոչնչացնելն էր։ Միաժամանակ, նախատեսվել է, որ հայկական կողմը գնալու է հարձակման, այլ ոչ միայն հակագրոհի։

Թուրք-ադրբեջանական ռազմական երկխոսությունը տեղի է ունենում ամեն տարի` կա՛մ Թուրքիայում, կա՛մ Ադրբեջանում։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала