00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայատյացության դասեր. Նալբանդյան–Մամեդյարով հանդիպումն Արցախի հարցում իրո՞ք անհույս է

© Sputnik / Asatur YesayantsЭдвард Налбандян. Заседание Правительства РА 02.02.2017
Эдвард Налбандян. Заседание Правительства РА 02.02.2017 - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Դեկտեմբերի 6–ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Վիեննա, որտեղ երկու օր շարունակ տեղի կունենա ԵԱՀԿ անդամ երկրների ԱԳՆ ղեկավարների խորհրդի նիստը։ Այնտեղ տեղի կունենա նրա հանդիպումն ադրբեջանցի գործընկերոջ հետ։

Այսինքն` այս հանդիպումը նախօրոք պլանավորված չէր. ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդները, հավանաբար, որոշել են օգտվել երկու նախարարների ներկայությունից և կազմակերպել նրանց հանդիպումը։ Մեկ այլ հարց է` ինչու՞։

Ոչ ոք այս հանդիպումից սպասելիք չունի։ Արցախյան կարգավորման հայեցակարգերում արդեն երկար ժամանակ ոչ մի նոր բան չկա (եթե այդ նորն ընդհանրապես ինչ-որ ժամանակ եղել է),  ինչը կարող էր հաճելի անակնկալ մատուցել։ Մի սեղանի շուրջ երկու նախարարներին ցուցադրաբար նստեցնելը, հավանաբար, ինչ-որ նշանակություն ունի։ Օրինակ` հաշվետվության համար։

Президент Серж Саргсян посетил военные учения в Арцахе - Sputnik Արմենիա
Հայաստանի ու Արցախի առաջին համատեղ զորավարժությունները. հանգույցը սեղմվո՞ւմ է

Երևում է` գործն առայժմ չի շարժվի տեղից… Ազնիվ խոսք, արդեն այնքան է խոսվել այդ մասին, որ նույնիսկ անհարմար է կրկնելը։ Բայց կյանքն ավելի հարուստ է մեր ծրագրերով, և «առայժմ»–ով իրերի և երևույթների ցուցակը շարունակվում է համալրվել։

Խոսքն արդեն այն մասին չէ, որ հարցը լուծում չի ստանա, քանի դեռ մեր հարևանների ազգային հերոսը քնած հայ սպային կացնահարած արարածն է կամ մինչև Ադրբեջանում չեն դադարի դասավանդել հայատյացություն, իսկ երեխաները` սովորել, որ յուրաքանչյուր հայ պետք է սպանվի։ Ցանկալի է` քնած, քանզի արթունին սպանելուց վախենում են։

Հիմա խոսքը Թուրքիայի նախագահ Էրդողանի` արցախյան կարգավորմանը միջամտելու անվերջ, արդեն կպչուն դարձած փորձերի մասին է։ Բայց չէ՞ որ նա հիանալի գիտի, որ սույն զբաղմունքն ապարդյուն է, սակայն շարունակում է։ Հնարավոր է` հայտնի հոգեբանական արձագանքման հույս ունի, երբ համառությանը զիջելն ավելի հեշտ է, քան բացատրելը, թե ինչու դու դա չես ուզում։

Բայց սա այն դեպքը չէ, սա լոլիկ վաճառել չէ։

Եվ ահա դավադիր միտք է ծագում. միգուցե այս ամենը վախի՞ց է։ Հասկանալի է, որ Էրդողանը Հայաստանից վախենում է ոչ թե ռազմական առումով, այդ առումով Հայաստանն ու Թուրքիան տարբեր քաղաքական կարգերում են։ Բայց կա զենք, որը որոշակի հանգամանքներում կարող է ավելի ուժեղ լինել մահացու հրազենայինից. դա ճշմարտությունն է, արդարությունը։

ՀՀ ԱԳՆ Է.Նալբանդյան - Sputnik Արմենիա
Նալբանդյանն ու Մամեդյարովը կրկին կհանդիպեն. ԱԳՆ–ն հաստատեց

Չէ՞ որ հակառակորդ կողմը չի ձգտում հակամարտության արդար լուծմանը, այլ կանգնած է անհողդողդ մաքսիմալիզմի դիրքերում, երբ «փոխզիջում» բառը բացառվում է բառապաշարից։ Պատահական չեն Թուրքիայի և Ադրբեջանի առաջնորդների շուրթերից պատահական հնչած մտավախությունները, որ «որոշակի ուժեր» փորձում են հարցն արդարությամբ լուծել, ինչն անընդունելի է այս առաջնորդների համար։ Եվ նույնիսկ այդ ուժերն են որոշակի ճնշում գործադրում։

Բացի այդ Էրդողանն էքսցենտրիկ է, վախենում է ճշմարտությունից` հիանալի հասկանալով, որ, օրինակ, Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն ավելի հեռուն գնացող հետևանքներ ունի, քան զուտ հոգեբանական արգելքը, որը պետք է հաղթահարել։ Ի վերջո,  մի օր Գերմանիան հաղթահարել է այն, և գերմանացիների ազգային վարկանիշը դրանից ընդհանրապես չի տուժել։ Նույնիսկ հակառակը։

Էրդողանը սպառնում է Հայաստանին` ասելով, որ ինքն է սեփական մեկուսացման պատճառը։ Ինչպես ասում են` Աստված ազատի նման հնարավոր ընկերներից, թշնամիներից ես ինքս կազատվեմ։ Նա հիանալի հասկանում է, որ Արցախի հարցի արդար լուծումը, ամենայն հավանականությամբ, նոր կյանք կտա, օրինակ, Հյուսիսային Կիպրոսի մոռացված խնդրին, որպեսզի ճիշտ նույն կերպ, նույն արդարությամբ լուծի նաև այն։

Ուստի նա մինչև վերջ չի վիճի ԱՄՆ–ի և ՆԱՏՕ–ի հետ։ Որքան էլ թուրք նախարարները և խորհրդականները հայտարարեն ՆԱՏՕ–ում Թուրքիայի գտնվելու նպատակահարմարության մասին, այն երբեք դուրս չի գա դաշինքից։ Մի շարք պատճառներից բացի, նաև նրա համար, որ այդ ժամանակ ուժեղագույն ռազմաքաղաքական դաշինքում Թուրքիան Հունաստանի հակակշիռը չի լինի։ Իսկ Հունաստանն ասելիքներ շատ ունի…

Հիմա էլ Էրդողանը սպառնում է Իսրայելին` Երուսաղեմի պատճառով, բայց սա արդեն բոլորովին այլ պատմություն է։

Լրահոս
0