00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանում աղքատները ծայրահեղ աղքատանում են, հարուստները` հարստանում. նոր տվյալներ

© Sputnik / Aram NersesyanБездомные люди. Ереван
Бездомные люди. Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Աղքատներն աղքատացել են, հարուստները` հարստացել։ Հայաստանում ավելացել է սոցիալական բևեռացումը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում, անդրադառնալով աղքատության մակարդակի մասին ԱՎԾ հրապարակած տվյալներին, ասել է տնտեսագետ Ատոմ Մարգարյանը։

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի — Sputnik. Նելլի Դանիելյան. Հայաստանի յուրաքանչյուր 10 բնակչից 3-ն աղքատ են։ Այս եզրակացությանն են հանգել ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունում (ԱՎԾ)` տնային տնտեսություններում կատարած ուսումնասիրությունների արդյունքում։

Ստացված պատկերի համաձայն` Հայաստանում 2016թ–ին 2015–ի համեմատ աղքատների թիվը նվազել է 0.4%–ով։

Бездомные люди. Ереван - Sputnik Արմենիա
Ովքե՞ր են Հայաստանում «կերել» աղքատների փողերը

Այսպիսով` աղքատ է ՀՀ բնակչության 29,4%–ը, որից 1,8%-ը` ծայրահեղ աղքատ, 8%-ը` շատ աղքատ, 19,6%-ը` աղքատ։

Տնտեսագետ Ատոմ Մարգարյանի խոսքով` թեև պաշտոնական վիճակագրությամբ աղքատության ցուցանիշը նվազել է, բայց փոխարենը, սպառողական նվազագույն զամբյուղի արժեքի ավելացմամբ ու բնակչության եկամուտների չավելանալով պայմանավորված, աճել է ծայրահեղ աղքատների և շատ աղքատների թիվը։ «Տնային տնտեսությունների այն ուսումնասիրությունները, որ կատարում է ԱՎԾ–ն, այնքան խորը և հասցեական չեն»,– ասում է Մարգարյանը։

Տնտեսագետի համոզմամբ` թեև պաշտոնական վիճակագրությունը շրջանցում է հարուստ բնակչության ցուցանիշը, բայց Հայաստանում ոչ միայն աղքատների կյանքն է էլ ավելի բարդացել, այլև շատ հարուստներինը` հեշտացել։

«Հաստատ հարուստներն էլ ավելի են հարստացել ու ավելի մեծ չափով, քան աղքատները` աղքատացել։ Այդ հարաբերական աղքատությունն է ավելացել, որին, սակայն, այս վերլուծությունը չի անդրադառնում",–ասում է Մարգարյանը։

Հայաստանում աղքատ է համարվում այն մարդը, ում ամսական եկամուտը չի գերազանցում 40 867 դրամը (85.1 դոլար), շատ աղքատ` 33 418 դրամ (69.5 դոլար), ծայրահեղ աղքատ` 23 313 դրամ (48.5 դոլար)։

Նշենք, որ հարևան երկու երկրների` Վրաստանի և Ադրբեջանի համեմատ Հայաստանն աղքատ բնակչության թվով միջին դիրքում է։ Ադրբեջանի կառավարության ներկայացրած տվյալներով` այդ երկրում աղքատ է բնակչության 4.9-5.9 տոկոսը։ Վրաստանում, Համաշխարհային բանկի տվյալներով` աղքատները կազմում են երկրի բնակչության 69%–ը։

Իսկ, օրինակ, հետազոտությունների միջազգային ինստիտուտի տվյալները կովկասյան երեք հանրապետություններում կյանքի որակի բոլորովին այլ իրողություն են ներկայացնում։ Դրանց համաձայն` ամենաշատ սովյալներն ապրում են հենց Ադրբեջանում։ Հայաստանում ու Վրաստանում սովյալների թիվն ավելի փոքր է։

Հետաքրքրական է, որ ԽՍՀՄ օրոք նվազագույն սպառողական եկամուտը գնահատված էր 90 ռուբլու չափով։ 1989թ–ի տվյալներով` 71 մլն մարդ այս նվազագույն գծից ցածր էր, այսինքն` աղքատ էր։

90-ականների սկզբում, ԽՍՀՄ փլուզման ու գների կտրուկ աճի հետևանքով, աղքատների թիվը կտրուկ ավելացավ` կազմելով բնակչության 30%-ը։ Աղքատության ամենաբարձր ցուցանիշը նախկին ԽՍՀՄ հանրապետություններից այդ տարիներին գրանցվեց միջինասիական հանրապետություններում` հասնելով բնակչության 50-70 %–ի։

Լրահոս
0