00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կյանքը` դժվար, ապրուստը` թանկ. Հայաստանում գները շարունակում են աճել

© Sputnik / Asatur YesayantsВ Ереване пошел первый снег, 2016г.
В Ереване пошел первый снег, 2016г. - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սպառողական գները շարունակում են աճել, թոշակները, նպաստներն ու աշխատավարձերը` մնում են նույնը։ Որքանով է թանկացել կյանքը Հայաստանում և ինչպես է գնաճն ազդել քաղաքացիների վրա։ Պաշտոնական տվյալներն ու իրականությունը համադրել է Բաբկեն Պիպոյանը։

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի — Sputnik. Սպառողական գները Հայաստանում նոյեմբերին թանկացել են 2%–ով։ Ազգային վիճակագրական ծառայությունն այսօր հրապարակել է նոյեմբեր ամսվա գնաճի տվյալները։

ԱՎԾ տվյալներով դժվար է դատել, թե իրականում քանի տոկոսով է թանկացել մարդու կյանքը, Sputnik Արմենիայի հետ զրույցում, անդրադառնալով ԱՎԾ հրապարակած տեղեկատվությանը, ասաց «Իրազեկ և պաշտպանված սպառող» հ/կ նախագահ Բաբկեն Պիպոյանը։

Бездомные люди. Ереван - Sputnik Արմենիա
Հայաստանում աղքատները ծայրահեղ աղքատանում են, հարուստները` հարստանում. նոր տվյալներ

«Անգամ, եթե դիտարկենք, որ ունեցել ենք 2% գնաճ, բայց չենք ունեցել աշխատավարձերի բարձրացում, անվիճելի է, որ մարդկանց կյանքը վատացել է»,– ասաց Պիպոյանը` հավելելով, որ մեկ ամսվա համար 2%-այնքան էլ ցածր ցուցանիշ չէ։

Նոյեմբերին, պաշտոնական վիճակագրության տվյալներով, ամենաշատը թանկացել են ձուն (7.8%) ու կարագը (5.5%)։ Կաթնամթերքն ու պանիրը թանկացել են 3.5% –ով, մսամթերքը` 1.6, ձկնամթերքը` 0.3։ Հագուստը թանկացել է 3.4%–ով, բենզինն ու դիզելային վառելիքը` 0.5%-ով:

Թե ինչու են սպառողների դժգոհությունն առաջացրած կարագի ու ձվի թանկացման ցուցանիշները սպասվածից ցածր, Բաբկեն Պիպոյանը բացատրում է նրանով, որ թանկացումը տեղի է ունեցել ոչ թե մեկ, այլ վերջին 2-3 ամիսների ընթացքում։

«Մենք ունեցել ենք թանկացում ամռանը, սեպտեմբերին, հոկտեմբերին, ինչի արդյունքում մեր երկրում կարագը շուրջ 2 անգամ թանկացել է»,– ասում է Պիպոյանը։

Իսկ շաքարն ու շաքարավազը հոկտեմբերի համեմատ նոյեմբերին նույնիսկ էժանացել են` 1.6%–ով։ 0.2% –ով էժանացել են նաև սուրճը, թեյը, կակաոն, ոչ ալկոհոլային խմիչքները, հացաբուլկեղենն ու ձավարեղենը։

Ամսական կտրվածքով գնաճի թիվը մեծ չէ, բայց տարվա հաշվարկով այն բավական մեծ թիվ է կազմում, ինչն էլ, ըստ սպառողների շահերի պաշտպանի, իրապես ազդում է քաղաքացիների կյանքի որակի վրա։

«Այս տարվա ընթացքում սպառողի կյանքը միանշանակ վատացել է, և այն միֆերին, որ կյանքը լավացել է ՀՀ–ում, անգամ կառավարության ստորին օղակներում չեն հավատում»,– ասում է Բաբկեն Պիպոյանը։

Ի դեպ, 2017թ–ի նոյեմբերը գնաճի տեսակետից ամենածանրը չէ։ ԱՎԾ–ի տվյալներով, ռեկորդակիրն այս հարցում եղել է հունվարը, որի ընթացքում, նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ գրանցվել էր 2.7%–անոց գնաճ։

Լրահոս
0