Фон для радио  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Պիպոյան.«Եթե կա 2% գնաճ, բայց չկա աշխատավարձերի բարձրացում, ուրեմն մարդկանց կյանքը վատացել է»

© Sputnik / Asatur Yesayants / Бабкен Пипоян
Бабкен Пипоян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ԱՎԾ տվյալներով դժվար է դատել, թե իրականում քանի տոկոսով է թանկացել մարդու կյանքը, Sputnik Արմենիայի հետ զրույցում, անդրադառնալով ԱՎԾ հրապարակած տեղեկատվությանը, ասաց «Իրազեկ և պաշտպանված սպառող» հ/կ նախագահ Բաբկեն Պիպոյանը։
Բաբկեն Պիպոյան

«Անգամ, եթե դիտարկենք, որ ունեցել ենք 2% գնաճ, բայց չենք ունեցել աշխատավարձերի բարձրացում, անվիճելի է, որ մարդկանց կյանքը վատացել է»,– ասաց Պիպոյանը` հավելելով, որ մեկ ամսվա համար 2%-այնքան էլ ցածր ցուցանիշ չէ։

Նոյեմբերին, պաշտոնական վիճակագրության տվյալներով, ամենաշատը թանկացել են ձուն (7.8%) ու կարագը (5.5%)։ Կաթնամթերքն ու պանիրը թանկացել են 3.5% –ով, մսամթերքը` 1.6, ձկնամթերքը` 0.3։ Հագուստը թանկացել է 3.4%–ով, բենզինն ու դիզելային վառելիքը` 0.5%-ով:

Լրահոս
0